ეს განცხადება ჯერ არ არის თქვენს ენაზე ნათარგმნი. ნაჩვენებია სომხური ორიგინალი.

Թիվ ՍնԴ/4300/04/24 սնանկության գործով պարտապան Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

გამოქვეყნებულია: 25.11.2025, 21:42

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 109 սենյակ հասցեում 2025 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 14.15-ին հայտարարված ՀՀ սնանկության դատարանի 31.01.2025թ. թիվ ՍնԴ/4300/04/24 վճռով սնանկ ճանաչված Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանի (այսուհետ նաև՝ Պարտապան) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանի գույքի կազմում ներառված, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող վաճառքի ենթակա հետևյալ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդը չի կայացել, քանի որ աճուրդին մասնակցելու համար որևէ անձ ՀՀ ԱՆ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներին համապատասխան հայտ չի ներկայացրել:
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 14.15-ին կանցկացվի Պարտապանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանի գույքի կազմում ներառված, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող վաճառքի ենթակա հետևյալ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտերով.
Լոտ 1. ՀՀ. Սյունիքի մարզ, համայնք Գորիս. գյուղ Խնձորեսկ. 6-րդ փողոց. 14/1 բնակելի տուն (հողամասի մակերեսը՝ 0,17641 հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-045-0058-0007, սեփականության իրավունքի վկայական՝ 14082020-09-0035, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը' ընդհանուր համատեղ սեփականություն: Բնակելի տան մակերեսը՝ 261,7 քմ,
կադաստրային ծածկագիրը՝ 09-045-0058-0007-001, ավտոտնակի մակերեսը՝ 18,5 քմ, կադաստրային ծածկագիրը՝ 09-045-058-0007-002, պարսպի մակերեսը՝ 2 քմ, 3 խմ, կադաստրային ծածկագիրը՝ 09-045-0058-0007-003, պարսպի մակերեսը' 1.8 քմ, 2.7 խմ, կադաստրային ծածկագիրը՝ 09-045-0058-0007-004) հասցեում գտնվող անշարժ գույքը, որը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Ռուզաննա Սպարտակի Բաղդասարյանին, Զոյա Սաշիկի Բաղդասարյանին և Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանին: Անշարժ գույքը գրավադրված է «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը կազմում է 12.582.000 ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս. գյուղ Խնձորեսկ, 6-րդ փողոց. 14/2 անասնաշենք (հողամասի մակերեսը՝ 0,06359 հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-045-0058-0009, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Անասնաշենքի մակերեսը՝ 230,2 քմ, կադաստրային ծածկագիրը՝ 09-045-0058-0009-001, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն) հասցեում գտնվող անշարժ գույքը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Ռուզաննա Սպարտակի Բաղդասարյանին, Զոյա Սաշիկի Բաղդասարյանին և Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանին: Անշարժ գույքը գրավադրված է «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը կազմում է 12.915.000 ՀՀ դրամ:
Լոտ 3. ՀՀ, Սյունիքի մարգ, համայնք Խնձորեսկ, 2-րդ փողոց, 13 բնակելի տուն (հողամասի մակերեսը՝ 0,134 հա, կադաստրային ծածակագիրը՝ 09-045-0027-0008, սեփականության իրավունքի վկայական՝ 04082015-09-0001, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն: Բնակելի տան մակերեսը՝ 259,4 քմ, կադաստրային ծածկագիրը՝ 09-045-0027-0008-001, նպատակային նշանակությունը՝ բնակելի, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն) հասցեում գտնվող անշարժ գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է Զոյա Սաշիկի Բաղդասարյանին: Անշարժ գույքը գրավադրված է «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը կազմում է 12.546.000 ՀՀ դրամ:
Լոտ 4. Կով, քանակը՝ 3, միավորի արժեք՝ 342,000 ՀՀ դրամ, տարիքը՝ 7-8 տարեկան, կաթնատվությունը՝ 10-12 լիտր, կեղտոտ քաշը՝ 300 կգ, մաքուր քաշը՝ 150 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 1.026.000 ՀՀ դրամ:
Կովերը գրավադրված են «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Լոտ 5. Հորթ (մոզի), քանակը՝ 4, միավորի արժեքը՝ 225.000 ՀՀ դրամ, տարիքը՝ 18 ամիս, մաքուր քաշը՝ 130-140 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 900.000 ՀՀ դրամ:
Հորթերը գրավադրված են «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Լոտ 6. Ձի, քանակը` 1, միավորի արժեքը` 225.000 ՀՀ դրամ, տարիքը` 14 -15 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 225.000 ՀՀ դրամ:
Լոտ 7. Ձի, քանակը` 1, միավորի արժեքը` 342.000 ՀՀ դրամ, տարիքը` 8-10 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 342.000 ՀՀ դրամ:
Լոտ 8. Ձի, քանակը` 1, միավորի արժեքը` 342.000 ՀՀ դրամ, տարիքը` 8-10 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 342.000 ՀՀ դրամ:
Լոտ 9. Քուռակ, քանակը՝ 1, միավորի արժեքը՝ 162.000 ՀՀ դրամ, տարիքը՝ 1 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 162.000 ՀՀ դրամ:
Լոտ 10. Մայր խոզ, քանակը՝ 1, միավորի արժեքը՝ 180.000 ՀՀ դրամ, տարիքը՝ 9 տարեկան, կեղտոտ քաշը՝ 150-160 կգ, մաքուր քաշը՝ 120 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 180.000 ՀՀ դրամ:
Լոտ 11. Գոջի, քանակը՝ 6, միավորի արժեքը՝ 40.500 ՀՀ դրամ, մաքուր քաշը՝ 25 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 243.000 ՀՀ դրամ:
Վաճառքի ներկայացված տնային կենդանիները (Լոտեր 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ) պատկանում են Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ՝ մինչև 04/12/2025թ-ը ներառյալ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Երևանի նստավայրի գրասենյակ՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հաստատող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապանի՝ սնանկության հատուկ հաշվին («Արարատբանկ» ԲԲԸ, հ/հ 1510085104491000)՝ որպես ստացող նշելով Ռոբերտ Բաղդասարյանին:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի մասին սույն հայտարարությանը վերաբերող ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է կից ֆայլում:

კონტაქტები

ტელეფონი
37499507450
ელფოსტა
mikaelyan.arman@gmail.com
მისამართი
ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4

თანდართული ფაილები

Թիվ ՍնԴ/4300/04/24 սնանկության գործով պարտապան Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — აუქციონები