Թիվ ՍնԴ/0085/04/23 սնանկության գործով պարտապան Արամ Գասպարյանի կողմից «Արարատբանկ» ԲԲԸ-ի առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված թվով 1 /մեկ/անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Թիվ ՍնԴ/0067/02/25 քաղաքացիական գործով, ՀՀ սնանկության դատարանի կողմից, 2025 թվականի ապրիլի 29-ին տրվել է թիվ ՍնԴ/0067/02/25 կատարողական թերթ, որի «ՈՐՈՇԵՑ» մասի համաձայն, մեջբերում եմ. «Արգելել՝ ցանկացած այլ անձի, այդ թվում սնանկության գործով կառավարչին օտարել ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց թիվ 46/3 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև արգելել ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց թիվ 46/3 շենք թիվ 1 շինություն հասցեում գտնվող գույքի տնօրինմանն ուղղված որևէ գործողության կատարումը:», մեջբերման ավարտ, որի հիմքով ՀՀ ք. Երևան, Ավան Աճառյան փողոց 46/3 շենք, 1 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի, աճուրդային վաճառքը կասեցվել է /ընդհատվել է/՝ մինչև վերը նշված աճուրդային վաճառքի վերսկսման վերոգրյալ իրավական արգելանքների վերացումը:
ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0067/02/25 քաղաքացիական գործով 19.11.2025թ. «ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» կայացրած դատական ակտով ՀՀ ք. Երևան, Ավան Աճառյան փողոց 46/3 շենք, 1 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդային վաճառքի կասեցման /ընդհատման/ իրավական սահմանափակումները վերացել են:
Հիմք ընդունելով Դատարանի 19.11.2025թ. «ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ ՍնԴ/0067/02/25 որոշումը, 2025թ. դեկտեմբերի 12-ին, ժամը՝ 12:00-ին թիվ ՍնԴ/0085/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Արամ Արթուրի Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի /դատավոր՝ Լ.Կատվալյան/ 15.03.2023թ. թիվ ՍնԴ/0085/04/23 վճռով սնանկ ճանաչված պարտապան Արամ Արթուրի Գասպարյանի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, պարտապան Արամ Արթուրի Գասպարյանի կողմից «Արարատբանկ» ԲԲԸ-ի առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված, գրավի առարկա հանդիսացող թվով 1 /մեկ/ անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ լոտով, ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված մեկնարկային գնի։
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, անշարժ գույքի /Լոտ1/, մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 /տասը/ տոկոսի չափով։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Արամ Արթուրի Գասպարյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402738340000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
კონტაქტები
- ტელეფონი
- 37441224254
- ელფოსტა
- armen.matevosyan@lawconsult.am
- მისამართი
- -