«Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունում՝ «Ժիրարմ» ՍՊԸ-ի կողմից գրավադրված, վարկային պարտավորությունների վերադարձն ապահովելու համար, Մարինե Վահանի Հարությունյանին պատկանող, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:

Հրապարակվել է: 11.11.2025, 15:58

2025թ-ի դեկտեմբերի 02-ին ժամը 16-00-ին «Ժիրարմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 շենք, 109 սենյակ հասցեում կանցկացվի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԵԱԴԴ/0005/04/16 վճռով սնանկ ճանաչված «Ժիրարմ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների վերադարձն ապահովելու համար «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված՝ Մարինե Վահանի Հարությունյանին պատկանող, ք. Երևան, Տիգրան Պետրոսյան փողոց 3շենք, 26 հասցեի բնակարանի (պետական գրանցման վկայական 22688934 ) հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառքը` բաց դասաական եղանակով` մեկ լոտով:
Լոտ 1. Մարինե Վահանի Հարությունյանին պատկանող, ք. Երևան, Տիգրան Պետրոսյան փողոց 3շենք, 26 հասցեի բնակարան (պետական գրանցման վկայական 22688934 ): Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 73,3քմ., բազմաբնակարան՝ երկաթ/բետոնյա հիմնակմախքով, տանիքի հարթ/գլանափաթեթային ծածքով շենքի 4-րդ հարկ, առաստաղի բարձրությունը 2,75մետր, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտյա, պատուհանները մետաղեպլաստյա, սանհանգույցի հատակը և պատերը երեսապատված կերամիկական սալիկներով, առկա են ջեռուցման համակարգ, գազ, էլ.սնուցում ջուրկոյուղի, ներքին հարդարանքը ՝ իրականացվեած է ներկանյութերով:
Լոտ 1-ի մեկնարկային գինը 25 391 070 ( քսանհինգ միլիոն երեք հարյուր ինիսունմեկ հազար յոթանասուն ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Վարդանանց մասնաճյուղում բացված «Ժիրարմ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվարկային հաշվին` 11800091853200, դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում, աճուրդի մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով գույքի գնման նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։ Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աշխատանքային օրերին ժամը 12-ից մինչև 16-00-ը` դիմել սնանկության գործով կառավարչին 094 40 31 56 հեռախոսահամարով:

Կոնտակտներ

Հեռախոս
37494403156
Էլ. փոստ
babser48@mail.ru
Հասցե
-Երևան, Ե.Թադևոսյան 12/5-27