«Բեն.Ան» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
05.11.2025թ-ի հայտարարված «Բեն.Ան» ՍՊԸ-ի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։
26.11.2025թ-ին ժամը 15:00-ին «Բեն.Ան» ՍՊԸ-ի / գործ թիվ ԿԴ 1/0184/04/16/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 65Ա շենք, 1-ին հարկ հասցեում կանցկացվի «Բեն.Ան» ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Պարտապանի վարկային պարտավորությունների ապահովվման միջոց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված 3-րդ անձին պատկանող գրավադրված գույքերի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝
Լոտ 2. «Էքսկավատոր 330 BLN» մակնիշի 0197ԼԼ պետհամարանիշի տրանսպորտային միջոց արտադրման տարեթիվը՝ 1997թ.,հզորությունը՝ 236 ձիաուժ, շարժիչի համարը՝ 13Z42204, տեխ. վկայագրի համար՝ 0000188 – 6․314․000ՀՀ դրամ,
Լոտ 3. «Ճակատային ամբարձիչ jCB456ZX» մակնիշի 0500ԼԼ պետհամարանիշի, 2006թ. արտադրության տրանսպորտային միջոց, շարժիչի համարը՝ 21690008, տեխ. անձնագրի համարը՝ 0000503, տրվ. 02.09.2011թ-ին – 5․117․600 ՀՀ դրամ:
Պաշարներ՝
Լոտ 4. Բազալտե բլոկ, քանակը՝ 231 խմ /1խմ գինը = 3.060 դրամ,
Լոտ 5. Բազալտե բլոկ, քանակը՝ 60 խմ / 1խմ գինը = 4.410 դրամ։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028025014500 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37491401922
- Էլ. փոստ
- avagyan-gevorg@yandex.ru
- Հասցե
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.