Համազասպ Սարիբեկի Սահակյանի /գործ թիվ ՍնԴ/0094/04/24/ սնանկության վարույթում առկա գույքի առուրդ-վաճառքի վերաբերյալ

Հրապարակվել է: 07.11.2025, 15:54

04.11․2025թ -ին հայտարարված Համազասպ Սարիբեկի Սահակյանի գույքերի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։
25.11․2025թ-ին ժամը 12:00-ին Համազասպ Սարիբեկի Սահակյանի /գործ թիվ ՍնԴ/0094/04/24/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65Ա շենք 1-ին հարկ հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը, որի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից, համապատասխանաբար կազմելով․
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 0,158 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ խոտհարք, սեփ․ վկ․ թիվ 729458, կադաստրային ծածկագիր 07-042-453-009, հանդիսանում է Համազասպ Սարիբեկի Սահակյանի սեփականությունը – 945․000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչ և հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.11.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկակ անանձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հայտում պետք է նշվի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում պարտապանի անվամբ բացված թիվ 16028027192773, որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարողեք էլեկտրոնային փոստով Avagyan-gevorg@yandex.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 091/094 401 922։

Կոնտակտներ

Հեռախոս
37491401922
Էլ. փոստ
avagyan-gevorg@yandex.ru
Հասցե
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.
Համազասպ Սարիբեկի Սահակյանի /գործ թիվ ՍնԴ/0094/04/24/ սնանկության վարույթում առկա գույքի առուրդ-վաճառքի վերաբերյալ — Աճուրդներ