Գագիկ Գրիգորի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
24.10.2025թ. ժամը 17.00-ին Գագիկ Գրիգորի Բադալյանի սնանկության գործով հայտարարված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
28.11.2025թ. ժամը 14.00-ին Գործ թիվ ՍնԴ/4032/04/24 սնանկության գործով սնանկ ճանաչված Գագիկ Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան Գագիկ Գրիգորի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար ,,Համահայկական Ֆոնդ,, փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդում գրավադրված անշարժ և շարժական գույքերի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում ստորև նշված հետևյալ գույքը.
Լոտ 1՝ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գ. Ձորաղբյուր, 5-րդ դաշտ 6 ջերմոց հասցեում գտնվող անշարժ գույք, (վկայական՝ 24082020-07-0025, հողամասի ծածկագիր՝ 07-042-0324-0055) և ջերմոցում տեղադրված դրա գործունեության համար անհրաժեշտ բոլոր համակարգերը՝
1. Ջեռուցման համակարգ – ներառում է կաթսա, կաթսային ծխատար, այրիչ, հարվածային պոմպ, ուղղաձիգ պոմպ, անվտանգության կափույր, ընդարձակման բակ, ղեկավարման վահանակ, հաճախականության փոխանցման սարք, խողովակաշար (d - 50 մմ, 7000 մետր )
2. Պարարտանյութերի շաղախման հանգույց – ներառում է ավազե ֆիլտր, դոզավորող պոմպ, սնուցման պոմպ, ցուցիչներ EC և pH, մոդուլ Priva EC/pH, սնուցման սարք 24VDC, պարարտանյութերի տարողություն 500 լ կափարիչով, պարարտանյութերի տարողություն 1000 լ կափարիչով, մաքուր ջրի ցինկապատ տարողություն
3. CO2 գազի փոխանցման հանգույց – ներառում է CO2 գազի փոխանցման հանգույց, ղեկավարման վահանակ, հաճախականության փոխանցման սարք:
Անշարժ գույքը գտնվում է Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գ. Ձորաղբյուր, 5-րդ դաշտ թիվ 6 ջերմոց հասցեում, Արտաշատի խճուղուն շատ մոտ: Հողամասը ըստ վկայականի կրում է 07-042-0324-0055 կադաստրային ծածկագիրը, մակերեսը ըստ վկայականի 1.250777 հա է, (որից 0.063784 հա վարելահող և 1.186993 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների), տեղանքը հարթ է: Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ վարելահող, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: Հողամասն ըստ վկայականի ծանրաբեռնված է 1 շինությամբ՝ ջերմոց – 11 824.9 քմ մակերեսով: Ջերմոցը մետաղական կոնստրուկցիաներով և ապակուց կառուցված շինություն է, ներքին բարձրությունը 5,75 մ., կառուցվել է 2013-2014 թվականներին, ջերմոցի պատուհանների և տանիքի բացումը և փակումը ավտոմատացված է, ջերմոցի կից կաթսայատան շինության պատերը ծածկված են չժանգոտվող մետաղից թիթեղով: Ընդհանուր ջերմոցը և բոլոր սարքավորումները արտաքնապես գտնվում են լավ վիճակում: Ջերմոցի տարածքը և սարքավորումները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն: Լոտի մեկնարկային գինն է 681.858.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար հայտ(եր)ը ներկայացվում են ՀՀ սնանկության դատարան հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը։ Հայտին կից ներկայացվում է մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են պարտապանի «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474205643270000 սնանկության հատուկ հաշվին, վճարման փաստաթղթերը աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվում են ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով,աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ աճուրդավարը դիմում է դատարան արգելանքները և սահմանափակումները վերացնելու միջնորդությամբ, դրանք ՀՀ ԱՆ ՀԿԱԾ և այլ իրավասու մարմինների կողմից վերացվելուց հետո աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու, գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն,դրանց առնչվող բոլոր ծախսերը, պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10 օրերի ընթացքում, աշխ. օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Խ.Ղահրամանյանին (հեռ. (091) 48-40-05։
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգ:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37491484005
- Էլ. փոստ
- xachaturlaw@gmail.com
- Հասցե
- ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ 16 Փ. 80