Լյովա Ռուբենի Պողոսյանի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 30.10.2025, 15:17

Լյովա Ռուբենի Պողոսյանի թիվ ՍնԴ/3783/04/23 սնանկության գործով Լյովա Ռուբենի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 30.10.2025թ. ժամը 11։00-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
20.11.2025թ. ժամը 11։00-ին Լյովա Ռուբենի Պողոսյանի թիվ ՍնԴ/3783/04/23 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 104 սենյակ հասցեում կանցկացվի Լյովա Ռուբենի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ։ Կրկնաճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
ԼՈՏ 1. Լյովա Ռուբենի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Շամիրամ, 8-րդ թաղամաս թիվ 14 հասցեում գտնվող հողամաս (կադաստրային ծածկագիր 02-081-0122-0014, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 2351713 տրված 06.07.2007թ.)։ Հողամասի մակերեսը ըստ առկա վկայականի տվյալների կազմում է 0.0614 հա. (614 քառակուսի մետր)։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այգեգործական։ Հողամասը բարելավումներ և կոմունիկացիաներ (հոսանք, ջուր, գազ, կոյուղի և այլ) չունի և ծանրաբեռնված չէ շինություններով։ Այն գտնվում է Հյուսիս-Հարավ (Երևան-Գյումրի) ավտոմայրուղուց ոչ մեծ հեռավորության վրա (ուղիղ գծով մոտ 300-500 մետր)։ Դեպի հողամաս տանող ճանապարհը գրունտային է և գտնվում է բավարար վիճակում։ Տեղանքը համեմատաբար հարթ է։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 621,370.00 ՀՀ դրամ:
Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 13.11.2025թ. ներառյալ կարող են հայտ ներկայացնել (կցվում է ֆիզիկական անձ մասնակցի հայտի ձևը) ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտի բովանդակությունը և ներկայացմանն առնչվող հարցերը կարգավորվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով։ Հայտին կից պետք է ներկայացվեն աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերը և՝
1. ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն,
2. իրավաբանական անձանց դեպքում նրա պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
3. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները:
Եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, ապա բացի վերը թվարկված փաստաթղթերից հայտին կցվում է նաև լիազորագիրը և լիազորված անձի անձնագրի պատճենը։
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 300,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված Լյովա Ռուբենի Պողոսյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1150018186046022 մինչև աճուրդի հայտ ներկայացնելը:
Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ մեկնարկային գնի աստիճանաբար բարցրացմամբ։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Այն դեպքում, երբ նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի (գրավատուի) և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 13.11.2025թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին, դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով Լյովա Ռուբենի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանի հետ, հեռ. 055 504-506:

Կոնտակտներ

Հեռախոս
37455504506
Էլ. փոստ
vahramapresyan@gmail.com
Հասցե
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 104 սենյակ

Կցված ֆայլեր

Լյովա Ռուբենի Պողոսյանի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Աճուրդներ