Սլավիկ Իշխանի Գալոյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն
2025թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 14.10-ին Սլավիկ Իշխանի Գալոյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը կայացել է մասնակի, իսկ մնացած մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2025թվականի նոյեմբերի 24-ին ժամը 14.10-ին թիվ ՍնԴ/0132/04/23 սնանկության գործով պարտապան Սլավիկ Իշխանի Գալոյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 109 սենյակ հասցեում/ կանցկացվի Սլավիկ Իշխանի Գալոյանին և վերջինիս պարտավորութնունների դիմաց ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքն աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 2) Սլավիկ Իշխանի Գալոյանին պատկանող, ՀՀ Արմավիրի մարզ, գ. Լուկաշին, Արամի փող. թիվ 6 անասնաշենք, 237,3 քմ., հողամասը` 0.0405 հա, կադաստրաին ծածկագիրը`04-047-0040-0032, նպատակային նշանակությունըª արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական, մեկնարկային գինը`1.129.722 ՀՀ դրամ:
Լոտ 3) Սլավիկ Իշխանի Գալոյանին և Կարինե Ֆայզոյի Մամոյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արմավիրի մարզ, գ. Լուկաշին, 1 հա հողամասը, կադաստրաին ծածկագիրը` 04-047-0124-0003, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող, մեկնարկային գինը`2.981.203 ՀՀ դրամ:
Լոտ 4) Սլավիկ Իշխանի Գալոյանին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արմավիրի մարզ, գ. Լուկաշին, 0.533 հա հողամասը, կադաստրաին ծածկագիրը` 04-047-0125-0013, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, մեկնարկային գինը`1.394.715 ՀՀ դրամ:
Լոտ 5) Սլավիկ Իշխանի Գալոյանին և Կարինե Ֆայզոյի Մամոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արմավիրի մարզ, գ. Լուկաշին, 0.7968 հա հողամասը, կադաստրաին ծածկագիրը` 04-047-0124-0002, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, մեկնարկային գինը`2.353.583 ՀՀ դրամ:
Լոտ 6) Իշխան Ֆատոյի Գալոյանին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արմավիրի մարզ, գ. Լուկաշին, Ա. Թումանյան փող. 4-րդ նրբ., թիվ 15, անասնաշենքը` 297,9 քմ., 61.7 քմ., օժանդակ շինություն, 30.6 քմ., կիսակառույց, 13 գ.մ. պարսպ, 0.1804 հա հողամասը, մեկնարկային գինը`3.922.637 ՀՀ դրամ:
Հաղթող ճանաչված մասնակիցը (գնորդը) կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Գնորդը կատարելու է անշարժ գույքի առուվաճառքի գործարքի, անհրաժեշտության դեպքում՝ չափագրման, գրանցման, ինքնակամ մասի օրինականացման ինչպես նաև գույքահարկի, հողի հարկի հետ կապված բոլոր ծախսերը: Բնակարանում բնակվում է սեփականատիրոջ ընտանիքի անդամը, հնարավոր վտարման և դրա հետ կապված հնարավոր ծախսերը կրելու է գնորդը։
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասինե ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Միկրոշրջան թաղ. Զ. Անդրանիկի 111/1 հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն <Ակբա Բանկ> ԲԲԸ-ում բացված թիվ 220342943671000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37491333603
- Էլ. փոստ
- H.garibyan@mail.ru
- Հասցե
- ԿՈՏԱՅՔ, ՀՐԱԶԴԱՆ, ՄԻԿՐՈՇՐՋԱՆ, Զորավար Անդրանիկի պողոտա, 111/1 գրասենյակ,