«Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 14:30-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիկալ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդը ի լռումն արդեն ներկայացված գույքերի ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 01.10.2025թ. որոշման՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին:
Աճուրդի է ներկայացվում «Քրաուն Քեմիկալ» ՍՊ Ընկերությանը պատկանող թվով 1 շարժական գոյք թվով 2 անշարժ գույք և երրորդ անձ գրավատուներ Արբի Դավուդիի,Ռոզիկ Աբուլյանին ,Համո Դաուդիին թվով 3 և ընդհամենը 1,168,602,000 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով առանձին լոտով , որոնցից բոլոր անշարժ գույքերը հանդիսանում են «Արարատ Բանկ» ԲԲԸ-ի գրավի առարկաներ:
Աճուրդի ներկայացված գույքերը իպահ է հանձնված Ընկերության տնօրեն Համո Դավուդիին : Գույքը իրենից ներկայացնում է բնակարան, առանձնատուն , արտադրական տարածք և հողատարածք ընհանուր՝ 1,168,602,000 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, նախկին սեփականատերերի վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11807052947400 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։ Կից ներկայացվում է գույքերի ցուցակը:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37494221985
- Էլ. փոստ
- nazaryanx@mail.ru
- Հասցե
- ք. Երևան,Ազատության 14-54