Թիվ ՍնԴ/2350/04/21 սնանկության գործով պարտապան Հովհաննես Պողոսյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին
Հայտարարություն 246-56
24․10․2025թ. ժամը 10։00-ին հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացվող լոտերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
11․11․2025թ. ժամը 10։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, (որը տեսաձայնագրվում է) պարտապան Հովհաննես Պողոսյանի թիվ ՍնԴ/2350/04/21 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ:
Վաճառքի են ներկայացվում ֆիզիկական անձի կողմից «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքերը․
Լոտ 2 - Արարատի մ., Արարատ, Այգի, 6-րդ փողոց հասցեում` Արարատ քաղաքի կենտրոնական հատվածում` Մշակույթի տան հետնամասում տեղակայված այգու վերջին ձախ մասում գտնվող անշարժ գույքի կառուցապատման իրավունք /վկայական թիվ 2816415, տրվ.` 30.06.2011թ., կադաստրային ծածկագիրը` 03-002-0010-0042/։ Հողամասի մակերեսը՝ 2100քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման: Հողամասը հարթ է` թեթև թեքությամբ, առկա են ծառեր: Համաձայն առկա փաստաթղթերի, հողամասը մինչև 2107թ. պարտապանին է հատկացված կառուցապատման իրավունքով` տարեկան 210.000 ՀՀ դրամ վարձավճարով: Աճուրդի մեկնարկային գինը՝ 12.623.300 ՀՀ դրամ:
Լոտ 3-Արարատի մ., Արարատ, Այգի, 7-րդ փողոց հասցեում` Արարատ քաղաքի կենտրոնական հատվածում`Մշակույթի տան հետնամասում տեղակայված այգու վերջին աջ մասում գտնվող անշարժ գույքի կառուցապատման իրավունք /վկայական թիվ 2816416, տրվ.` 30.06.2011թ., կադաստրային ծածկագիրը` 03-002-0010-0045/։ Հողամասի մակերեսը՝ 640քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման: Հողամասը հարթ է, առկա են ծառեր: Համաձայն առկա փաստաթղթերի հողամասը մինչև 2107թ. պարտապանին է հատկացված կառուցապատման իրավունքով` տարեկան 64.000 ՀՀ դրամ վարձավճարով: Աճուրդի մեկնարկային գինը՝ 4.287.200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 04.11.2025թ. ժամը 18:00 կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811023940700)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37493456258
- Էլ. փոստ
- mailbox4manager@gmail.com
- Հասցե
- ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 311 սենյակ