Թիվ ԵԱԴԴ/0090/04/15 սնանկության գործով պարտապան ,,Մ ԸՆԴ Հ ԿՈՄ,, ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ Հրանտ Մաքսիմի Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
11.11.2025թ. ժամը 15.30-ին Թիվ ԵԱԴԴ/0090/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչված ,,Մ ԸՆԴ Հ ԿՈՄ,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան ,,Մ ԸՆԴ Հ ԿՈՄ,, ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձ Հրանտ Մաքսիմի Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող և պարտապան ,,Մ ԸՆԴ Հ ԿՈՄ,, ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար ,,Յունիբանկ,, ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը.
Լոտ 2՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիա փողոց 5 հասցեում գտնվող անշարժ գույք(փաստացի առևտրային տարածք՝ ռեստորան): Հողամասի չափը՝473.8 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն: Բնակելի շինության նպատակային նշանակությունը՝ բնակելի, բնութագրերը ըստ առանձին շինությունների՝1.Կադաստրային ծածկագիր՝ 01-007-0210-0157-001-000, տեսակը՝ բնակելի տուն, մակերեսի չափը՝ 88.9քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն,2.Կադաստրային ծածկագիր՝ 01-007-0210-0157-002-000, տեսակը՝ օժանդակ շինություն,մակերեսի չափը՝ 690.4քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն: Առկա է 1 ինքնակամ բացված դուռ: անշարժ գույքի հողամասը ըստ վկայականի կրում է 01-007-0210-0157 կադաստրային ծածկագիրը, մակերեսը կազմում է 473.8 քմ, հողամասի Սեբաստիա փողոցին նայող ճակատի երկարությունը կազմում է մոտ 40 մ. Է: Հողամասը ըստ վկայականի ծանրաբեռնված է 2 շինություններով՝ բնակելի տուն – 88.9 քմ մակերեսով և օժանդակ շինություն – 690.4քմ մակերեսով: Օժանդակ շինությունը իրենից ներկայացնում է 2 հարկանի քարե շինություն, որը շահագործվում է որպես հանրային սննդի օբյեկտ, իսկ բնակելի տունը նկուղային հարկով 1 հարկանի քարե շինություն է, որը ընդհանուր պատ և ներքին մուտք ունի դեպի օժանդակ շինություն և օգտագործվում է որպես խոհանոց:Շինությունները կառուցվել են 2000- ական թվականների սկզբին, գտնվում են բարվոք վիճակում, ներքին հարդարումը հին է, բայց լավ պահպանված, համապատասխանում է օգտագործմանը՝ որպես հանրային սննդի օբյեկտ: Հատակը՝ կերամիկական սալիկներ, առաջին հարկի պատերը դեկորատիվ սվաղ՝ պատված ներկանյութով, երկրորդ հարկի պատերը՝ գաջասվաղ՝ պատված ներկանյութով, ներքին դռները՝ փայտանյութ և մետաղոպլաստ, մուտքի դուռը մետաղոպլաստ, պատուհանները մետաղոպլաստ:Երրորդ անձ Հրանտ Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող և ,,Մ ԸՆԴ Հ ԿՈՄ,, ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար ,,Յունիբանկ,, ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույք/ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 24102012-01-1881 վկայական տրված 24.10.2012թ./: Լոտի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանում քննվում է թիվ ՎԴ/5151/05/24 վարչական գործը: Լոտի մեկնարկային գինն է 271 900 000 /երկու հարյուր յոթանասունմեկ միլիոն ինը հարյուր հազար / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % (բայց ոչ ավել քան 300.000 ՀՀ դրամը) և 5 տոկոսը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ ,,Մ ԸՆԴ Հ ԿՈՄ,, ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին`,,Յունիբանկ,, ԲԲԸ-ում բացված թիվ հ/հ 24100670166800 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ աճուրդավարը դիմում է դատարան արգելանքները և սահմանափակումները վերացնելու միջնորդությամբ, այնուհետև արգելանքները և սահմանափակումները ՀՀ ԱՆ ՀԿԱԾ և այլ իրավասու պետական մարմինների կողմից վերացվելուց հետո աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր: Անշարժ գույքի նոտարական ձևակերպման, այդ թվում միասնական տեղեկանքի,անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Խ.Ղահրամանյանին (հեռ. (091) 48-40-05։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37491484005
- Էլ. փոստ
- xachaturlaw@gmail.com
- Հասցե
- ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.