Սնանկ ճանաչված <<ՎՈւՄԼԵՌ ԷՆՋԻՆԵՐԻՆԳ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Արմեն Նիկիտայի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

Հրապարակվել է: 23.10.2025, 15:52

2025թ. նոյեմբերի 20-ին ժամը 13:00-ին, թիվ ՍՆԴ/3588/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<ՎՈւՄԼԵՌ ԷՆՋԻՆԵՐԻՆԳ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Արմեն Նիկիտայի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Բուզանդի փողոց, 1 շենք, 4 բնակարան հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, շենքի հիմքը՝ ե/բ, շենքի պատերը՝ քարե, բնակարանի մակերեսը՝ 80քմ, մուտքի դուռը փայտե, ներսի դռները լամինացված փայտանյութ, պատուհանները՝ մետաղապլաստե: Բնակարանի միջանցքի հատակը սալիկապատ, պատերը պաստառապատ, իրականացված է կախովի առաստաղ: Հյուրասենյակի և խոհանոցի (մի մասը սալիկապատված) հատակը մանրահատակ, պատերը պաստառապատ, իրականացված է ձգվող առաստաղ։ Ննջասենյակների հատակը՝ մանրահատակ, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված պատված ներկանյութով և ձգվող առաստաղ։ Ընդհանուր բնակարանի ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում: Սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը սալիկապատ են, իրականացված է կախովի առաստաղ: Առկա է էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արմեն Նիկիտայի Պողոսյանին /վկայական՝ 2010417/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 20042022-01-0001/, ապահովելով <<ՎՈւՄԼԵՌ ԷՆՋԻՆԵՐԻՆԳ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 55.637.280 /հիսունհինգ միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 13.11.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607688130007 որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Կոնտակտներ

Հեռախոս
37491431333
Էլ. փոստ
arayiksargsyan65@mail.ru
Հասցե
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319
Սնանկ ճանաչված <<ՎՈւՄԼԵՌ ԷՆՋԻՆԵՐԻՆԳ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Արմեն Նիկիտայի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին — Աճուրդներ