«ԿՈՒՄԱՅՐԻ-97» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3818/04/24 սնանկության գործով 26.05․2026թ. կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին

Հրապարակվել է: 11.05.2026, 21:12

2026թ. մայիսի 26-ին ժամը 15:00-ին «ԿՈՒՄԱՅՐԻ-97» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3818/04/24 սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`


Լոտ 1- ք․ Գյումրի, Աբովյան փողոց, 246/2 ավտոտնակ/ սեփ. վկայական՝ 2019668, տրված՝ 09.08.2006թ., հողամասի մակերեսը՝ 21.42 քմ, շինության մակերեսը՝ 17.98 քմ /մեկնարկային գինը՝ 2.252.610 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը/ բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով/ և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի «ԿՈՒՄԱՅՐԻ-97» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 11802065849800, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանին (հեռ. +37477987061)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 կամ ք․ Գյումրի, Անկախության հր․7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանին (հեռ. +37477987061)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Կոնտակտներ

Հեռախոս
37477987073
Էլ. փոստ
s.harutyunyan57@mail.ru
Հասցե
ք. Գյումրի, Պ. Սևակի 13/38
«ԿՈՒՄԱՅՐԻ-97» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3818/04/24 սնանկության գործով 26.05․2026թ. կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին — Աճուրդներ