«Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի սնանկության գործով գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին
«Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի թիվ ԱՐԴ/0033/04/17 սնանկության գործով 17.10.2025թ-ին ժամը 15:00-ին նշանակված երկու անշարժ և 3 շարժական գույքերի աճուրդային վաճառքին մասնակցության համար ներկայացվել էր մեկ հայտ, սակայն հայտատուն հրաժարվել էր մասնակցել աճուրդին, ուստի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել:
18.11.2025թ-ին ժամը 15:00-ին «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի թիվ ԱՐԴ/0033/04/17 սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի երկու անշարժ և 3 շարժական գույքերի գույքերի բաց դասական եղանակով հրապարակային սակարկություններով վաճառքը` գույքերի նախկին մեկնարկային գներով, հետևյալ լոտերով.
ԼՈՏ-1. Արմավիրի մարզի գյուղ Գրիբոյեդով հասցեում գտնվող 26.324քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս, աշխատասենյակ՝ 83.7քմ, կաթսայատուն՝ 156.4քմ, ենթակայան՝ 17.8 քմ շենք-շինություններ: Գույքի գործառնական նշանակությունը՝ ասֆալտի գործարանի կառուցման համար: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ին /սեփ. իրավ. վկայական 2490980, տրված 15.02.2008թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Յունիբանկ» ՓԲԸ-ում: Անշարժ գույքի շուկայական գնահատված մեկնարկային արժեքը կազմում է 51.967.680 դրամ՝ հողամասի կադաստրային արժեքի հետ միասին, իսկ առանց կադաստրային արժեքի մեկնարկային գինը նվազումից հետո կազմում է 14.453.230 ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, այսինքն՝ գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով՝ 1 քմ 1.221 դրամ, ընդհանուր՝ 32.141.604 ՀՀ դրամ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ-2. Արմավիրի մարզի Սամաղար համայնքում գտնվող 13.383քմ մակերեսով հողամաս, աշխատասենյակ՝ 143.8քմ, պահակատուն՝ 49.6քմ, պահեստներ՝ 468.1քմ, ծածկոց՝ 432.9քմ, պարիսպ՝ 52.5 քմ շենք-շինություններ: Գույքի գործառնական նշանակությունը՝ ճանշին և վերանորոգման գրասենյակի կառուցման և սպասարկման համար: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ին /սեփ. իրավ. վկայական 2490982, տրված 15.02.2008թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Յունիբանկ» ՓԲԸ-ում: Անշարժ գույքի շուկայական գնահատված մեկնարկային արժեքը կազմում է 25.973.650 ՀՀ դրամ՝ առանց հողամասի կադաստրային արժեքի չափով նվազեցման, իսկ առանց կադաստրային արժեքի մեկնարկային գինը նվազումից հետո կազմում է 5.504.050 ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, այսինքնª գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով՝ 1 քմ 1.221 դրամ, ընդհանուր՝ 16.340.643 ՀՀ դրամ և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ-4. «KPAZ 256 Բ1» մակնիշի ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա, պ/հ՝ 286 ՍՕ 12, տարեթիվը՝ 1990թ, անբավարար վիճակ: Մեկն. գինը 189.140 դրամ:
ԼՈՏ-7. «ODAZ 950030» մակնիշի կիսակցորդ ինքնաթափ, պ/հ՝ 162 L 01, տարեթիվը՝ 2007թ, գույնը՝ կապույտ, լավ վիճակ: Մեկն. գինը՝ 406.840 դրամ:
ԼՈՏ-9. «ՈՒՆԿ-320» մակնիշի ամբարձիչ մեքենա, պ/հ՝ 7602 ՏL, տարեթիվը՝ 1988թ, շարժման ձևը՝ անիվավոր, գույնը՝ դեղին: Մեկն. գինը՝ 403.175 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» ՓԲԸ-ի սնանկության գործով թիվ 2477604158410000 հատուկ հաշվին՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորության մարման նպատակով բաշխման ենթակա գումարի ծավալի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նշանակված և հայտարարված օրը կարող է փոխվել և տեղափոխվել այլ օր՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան նոր հայտարարություն:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. 094 348664):
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37494348664
- Էլ. փոստ
- henrik.martikyan@mail.ru
- Հասցե
- Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3