Մարինե Կարլենի Նավասարդյանի թիվ ՍնԴ/0730/04/25 սնանկության գործով 26.05․2026թ. կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին
2026թ. մայիսի 26-ին ժամը 16:00-ին Մարինե Կարլենի Նավասարդյանի թիվ ՍնԴ/0730/04/25 սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա և «Արդշինբանկ» ԲԲԸ-ում գրավադրված գույքերի՝ ոսկյա իրերի, բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 4 լոտ`
Լոտ 1- Շղթա /ընդհանուր քաշը՝ 5,9 գրամ, ոսկու քաշը՝ 5,7 գրամ, հարգը՝ 500/, մեկնարկային գինը՝ 153․900 ՀՀ դրամ:
Լոտ 2- Մատանի /ընդհանուր քաշը՝ 2,7 գրամ, ոսկու քաշը՝ 1,8 գրամ, հարգը՝ 580/, մեկնարկային գինը՝ 56․700 ՀՀ դրամ:
Լոտ 3- Ապարանջան /ընդհանուր քաշը՝ 15,6 գրամ, ոսկու քաշը՝ 15,2 գրամ, հարգը՝ 580/, մեկնարկային գինը՝ 478․800 ՀՀ դրամ:
Լոտ 4- 1 Շղթա և 3 խաչ /ընդհանուր քաշը՝ 25,6 գրամ, ոսկու քաշը՝ 25 գրամ, հարգը՝ 580/, մեկնարկային գինը՝ 787․800 ՀՀ դրամ:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը/ բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով/ և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերս ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Կումայրի» մասնաճյուղի Մարինե Կարլենի Նավասարդյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1930098894224100, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանին (հեռ. +37477987061)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 կամ ք․ Գյումրի, Անկախության հր․7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ս․ Հարությունյանին (հեռ. +37477987061)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37477987073
- Էլ. փոստ
- s.harutyunyan57@mail.ru
- Հասցե
- ք. Գյումրի, Պ. Սևակի 13/38