Սնանկ ճանաչված Աննա Մկրյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Սմարթ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՍՊԸ-ում գրավադրված գույքի բաց-դասական եղանակով աճուրդի մասին
2025թ. հոկտեմբերի 30-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/0682/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Աննա Մկրյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Սմարթ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՍՊԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք.Երևան, Էրեբունի վարչական շրջան, Նոր Արեշի 41 փողոց, 42/2 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- բնակելի տան հողամասը կրում է 01-005-0640 ծածկագիրը, զբաղեցնում է 226,6 քմ մակերես: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Հողամասի մուտքը ապահոված է Նոր Արեշի 41 փողոցից, ունի մոտ 9 մետր ճակատային հատված, խորությունը կազմում է 38 մետր: Ճանապարհը ասֆալտապատ է: Հողամասը գտնվում է ճանապարհի զրոյական նիշից նկատելի թեքության վրա: Հողամասի հարևանությամբ գտնվող բոլոր անշարժ գույքերը բնակելի տներ են: Հողամասը ծանրաբեռնված է 328.6 քմ մակերես զբաղեցնող շինությամբ և 3.9 քմ մակերես կամ 19.5 գծամետր երկարությամբ պարիսպով: Ըստ 23022022-01-0310 վկայականի 236.3 քմ մակերես ինքնակամ է: Կոմունիկացիաները առկա են: Բնակելի տան հարկայնությունը՝ 2 հարկ և նկուղային հարկ, կառուցման նյութ՝ տուֆ և թեթև սալիկներ պեմզային հիմքով, միջհարկային ծածկը՝ մոնոլիտ, պատերի շարվածքը՝ տուֆ քար և թեթև սալիկներ պեմզային հիմքով՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, ներքին բարձրությունը՝ մոտ 2.9 մետր, տանիք՝ երկլանջ, ծածկույթը՝ մետաղական կղմինդր, շագանակագույն հիմնագույնով, ջրահեռացումը՝ ազատ: Բնակելի տան մուտքը ապահոված է նկուղային հարկից և երկրորդ հարկից: Մուտքի դռները մետաղական են: Դեպի բակ ելք ապահովող դռները մետաղապլաստ են: Առաջին հարկի միջսենյակային դռները, փայտե են, սպիտակ հիմնագույնով՝ ունեն տարիների մաշվածություն: Երկրորդ հարկի միջսենյակային դռները փայտե են՝ նոր: Պատուհանները մետաղապլաստե են շագանակագույն հիմնագույնով: Բնակելի տան նկուղային հարկը առանց ներքին հարդարման: Առաջին հարկի հատակը խտացված փայտե ԴՍՊ, պատված ներկանյութով: Պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով: Առաջին հարկի վերանորոգումը հին է: Երկրորդ հարկի հատակը լամինատ է: Հյուրասենյակի պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով: Երկու ննջասենյակների մեկական պատ պաստառապատ է, մնացած պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով: Բնակելի տանն առկա է ներկառուցված աստիճանավանդակ՝ փայտե բազրիքներով: Փողոցի կողմից ճակատային հատվածի առաջին հարկի արտաքին հարդարումը իրականացված է սրբատաշ տուֆ քարով, երկրորդ հարկի հատվածում իրականացված է ցեմենտավազյա սվաղ, պատված ներկանյութով: Տանիքի եզրային հատվածներում կառուցված են զարդանախշերով քիվեր, կողային պատերի ճակատային հատվածներում կառուցված են զարդանախշերով սյուներ: Բնակելի տան արտաքին հատվածում կառուցված է ճաղավանդակներ, որոնք մուտք են ապահովում շինության երկրորդ հարկ: Երկու կողային պատերն առանց հարդարման են: Շինության հետնամասում գտնվում է բակը, որի հողային հատվածի մի մասը սալիկապատ է, առկա է աղյուսե բուխարի, դեկորատիվ բույսեր: Ճաղավանդակները բետոնապատ են, բազրիքները մետաղական: Բակի կողմից կառուցված է շրջանաձև աստիճանավանդակ՝ մետաղական: Բնակելի տան առաջին և երկրորդ հարկերում առկա են առանձին սանհանգույց և լոգարան: Առաջին հարկի սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը սալիկապատված են չեխական սալիկներով, իրականացված կախողվի առաստաղ, հին վերանորոգում: երկրորդ հարկի սանհանգույցը և լոգարանը նոր վերանորոգված է՝ հատակը և պատեր սալիկապատ են, իրականացված է կախովի առաստաղ: Երկրորդ հարկում առկա է անհատական ջեռուցման համակարգ:
Գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ապահովելով Աննա Մկրյանի պարտավորությունների կատարումը ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 20.074.386 /քսան միլիոն յոթանասունչորս հազար երեք հարյուր ութսունվեց/ ՀՀդրամ:
Աճուրդի մասնակցության, կարգի և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ֆայլում:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37433540555
- Էլ. փոստ
- nsbankcruptcy@gmail.com
- Հասցե
- ք.Երևան, Արշակունյաց 5 319