Թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գորոծով պարտապան Ռուզաննա Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ․-ի հոկտեմբերի 28-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․
Թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Լ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ/ «15» հունվարի 2025թ.-ի «Հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ օտարման ենթակա պարտապան Ռուզաննա Առաքելյանի պարտավորությունների համար գրաբադրված Սաթենիկ Գևորգյանին և Նորիկ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող /«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրավի առարկա/ անշարժ գույքերը․
Լոտ 2․ Անշարժ գույք - Մարզ Կոտայք, ք․ Աբովյան, Կոտայքի փողոց 29/1 հասցեում գտնվող բնակելի տուն
Հողամասի մակերոսը- 530 քմ
Հողամասի նպատակային նշանակությունը- Բնակավայրերի
Հողամասի գործառնական նշանակությունը - Բնակելի կառուցապատման
Հողամասի ճակատային եզրագծի առկայությունը փողոցի հետ-5մ․
Հողամասի դիրք-Լավ
Հողամասի թեքությունը-Հարթ հողամաս
Հողամասի մակերեսը530, Հողամասի ճակատային մասը փողոցի հետ5 մ:
Շինության տիպը կոնստրուկտիվ նյութերի տարրերի տեսակը (նախագիծը)Քարե կրող պատերով: Ավարտվածության աստիճանը, 80 տոկոս և ավելի: Շինության հարկայնությունը1 հարկ: Շինության տեխնիկական վիճակը (1-6 բալ) 4 բալ: Շինության պատերը Քարե: Շինության տանիքը Մետաղական թիթեղ, միջին վիճակի: Միջհարկային բարձրությունը 2,8 մ: Դռները՝ դրսի դուռը մետաղական, ներքին դռները ՄԴՖ և մետաղապլաստե, միջին վիճակի: Պատուհանները մետաղապլաստե՝ լավ վիճակի: Սենյակների ներքին հարդարումը՝ հատակը՝ մասամբ սալիկապատ, մասամբ բետոն, պատերը՝ սվաղված, մի սենյակում՝ մասամբ սալիկապատ: Խոհանոցի ներքին հարդարումը՝ հատակը՝սալիկապատ,պատերը՝ սվաղված: Սանհանգույցի և լոգարանի ներքին հարդարումը՝Հատակը և պատերը սալիկապատ:
Մեկնարկային գինը՝ 17 457 837 ՀՀ դրամ։
Լոտ 3․ Անշարժ գույք - Մարզ Կոտայք, ք․ Եղվարդ, գտնվում է քաղաքի ծայրամասում
Հողամասի գործառնական նշանակությունը – հասարակական նշանակության
Հողամասի մակերոսը-800 քմ
Հողամասի ճակատային եզրագծի առկայությունը փողոցի հետ-5մ․
Հողամասի դիրք-Լավ
Հողամասի թեքությունը-Հարթ հողամաս
Հողամասի կոմունիկացիոն համակարգը-Հնարավորությունն առկա է
Հողամասը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծայրամասում, կից հողատարածքները հիմնականում կառուցապատումից ազատ են, մի մասը կառուցապատված են բնակելի տներով։ Հողամասի մակերեսը 800 քմ: Հողամասի ճակատային եզրագծի առկայությունը փողոցի հետ 5 մ: Հողամասի թեքությունը Հարթ հողամաս: Հողամասում կոմունիկացիոն համակարգերի առկայությունը՝ Կոմունիկացիոն համակարգերը գտնվում են հողամասից հեռու: Մեկնարկային գինը՝ 3 108 930 ՀՀ դրամ։
Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գորոծով պարտապան Ռ․ Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Ա․ Ապիկյան․
Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 109 սենյակ
Նախորդ նշանակված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով․
Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2025թ․-ի հոկտեմբերի 28-ին ժամը 12։00-ին․
Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները, որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից, մինչև աճուրդի բացմանը նախորդող 5-րդ աշխատանքային օրը՝ 23․10․2025թ-ին ժամը 18։00-ն, ներկայացրել են աճուրդի մասնակցության հայտ։
Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը՝ 23․10․2025 ժամը 18:00-ն ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը վճարվում են անկանխիկ եղանակով Ռուզաննա Առաքելյանի սնանկության հատուկ հաշվին՝ ՓԲԸ 16043047000708 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի/լոտերի/ որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար նամակ ուղարկել Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 18։00-ն։
Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37499191410
- Էլ. փոստ
- arthur.apikyan@gmail.com
- Հասցե
- ՀՀ, ք․ Երևան, Արագածի 57