Գոռ Եղիշի Պետրոսյանի պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 09.10.2025, 21:38

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակում 2025 թվականի հոկտեմբերի 03-ին ժամը 14.00-ին հայտարարված, թիվ ԿԴ1/0137/04/18 վճռով սնանկ ճանաչված Գոռ Եղիշի Պետրոսյանի (հասցե` ք. Ծաղկաձոր, Խ. Կեչառեցու փ., 56 շ., բն.6, անձն. AH0625042, տրվ. 14/07/2008թ., 049-ի կողմից) պարտավորությունների համար «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում գրավադրված, երրորդ անձանց պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:

Ըստ այդմ, ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակում 2025 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 14.00-ին կանցկացվի Գոռ Եղիշի Պետրոսյանի (հասցե` ք. Ծաղկաձոր, Խ. Կեչառեցու փ., 56 շ., բն.6, անձն. AH0625042, տրվ. 14/07/2008թ., 049-ի կողմից) պարտավորությունների համար «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում գրավադրված, երրորդ անձանց պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ:

Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտով.

Լոտ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գողթ հողամաս հասցեում գտնվող թիվ 07-026-0126-0046 կադաստրային ծածկագրով, 0.2871 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը, օգտագործման նպատակը՝ վարելահող, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1152345, տրված 27.12.2006թ., սեփականատերեր՝ Եղիշե Երվանդի, Հարություն Եղիշեի Պետրոսյաններ և Սուսաննա Սուրենի Հարությունյան։ Աճուրդին ներկայացվող վերոնշյալ անշարժ գույքի մեկնարկային գինը կազմում է 451.725 (չորս հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (մեկ) և 5 (հինգ) տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը մինչև հայտ ներկայացնելու պահը պետք է վճարվեն պարտապանի՝ սնանկության հատուկ հաշվին («ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ, հ/հ 1150011551631617)՝ որպես ստացող նշելով պարտապանի սնանկության գործերով կառավարիչ Արման Միքաելյանին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2): Հայտ ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի վաճառքից հետո հաղթած մասնակիցը և կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրություն և հաղթողը պարտավորվում է 10 (տասը) օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕց վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը, անկախ աճուրդի արդյունքներից, հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից՝ կապ հաստատելով վերջինիս հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:

Կոնտակտներ

Հեռախոս
37499507450
Էլ. փոստ
mikaelyan.arman@gmail.com
Հասցե
ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4
Գոռ Եղիշի Պետրոսյանի պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Աճուրդներ