«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ» ՀԿ-ի թիվ ՍնԴ/0231/04/23 սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն
2025թ․ հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 15։30-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ» ՀԿ-ի թիվ ՍնԴ/0231/04/23 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Վարազդատ Ասատանի կողմից կանցկացվի հերթական աճուրդ՝ հետևյալ լոտով և մեկնարկային գնով՝
Լոտ 1։ FORD EXPLORER 3.5 մակնիշի մարդատար ավտոմեքենա։
Բնութագիր։ Մակնիշը՝ FORD EXPLORER 3.5, հաշվառման համարանիշը՝ 888 SS 11, թողարկման տարեթիվը՝ 2013թ․, նույնականացման համարը՝ 1FM5K8F86EGA39004, տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև։
Լրացուցիչ նշումներ։ Մեքենան սնանկության գործով կառավարչի կողմից տեխ, զննման չի ենթարկվել, սեփականտիրոջ խոսքով՝ արգելակման համակարգը վնասված է, ընթացային մասը ենթակա է փոխարինման, փոխանցման տուփը և շարժիչը՝ ենթակա են վերանորոգման։
Գույքի մեկնարկային գինը կազմում է 1.134.983 /մեկ միլիոն հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 23.10.2025թ., ժամը՝ 18:00-ն, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտում պետք է նշվեն.
- Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները,
- հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները,
- պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը),
- աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը,
- կառավարչի անունը, ազգանունը,
- հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտատուն հայտում պետք է նշում կատարի նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):
Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են՝
- լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի և լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի (բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի) չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը Պարտապանի սնանկության հատուկ հաշվին (հ/հ՝ 1150001467427416, բանկ՝ («ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, որպես ստացող նշել պարտապանին «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ» ՀԿ՝ կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
- հայտատուի՝ լիազորված անձի միջոցով հանդես գալու դեպքում լիազորագիրը
- իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
- անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
- անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ):
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կարող եք ստանալ նախորոք դիմելով սնանկության գործով կառավարչին կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10 (տասը) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (varazdatasatryan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին (հեռ +37494187008 նաև WhatsApp և VIBER):
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37494187008
- Էլ. փոստ
- varazdatasatryan@mail.ru
- Հասցե
- ք. Երևան, Մաշտոցի պող. 13, 1-ին հարկ, 2-րդ սենյակ