«Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 84 միավոր շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
24.10.2025թ ժամը 12:00-ին «Վաբա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 5 շենքի, 109 սենյակում կանցկացվի «Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 84 միավոր շարժական գույքի աճուրդ` բաց դասական եղանակով առանձին լոտերով: Աճուրդը անցկացվելու է ՀՀ Արդարադատության նախարարի 16.02.2020թ.,թիվ 116-ն հրամանի կարգով : «Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 84 միավոր շարժական գույքը, այդ թվում սարքավորումները, պատրաստի արտադրանքները, հումքերը, խոհանոցային պարագաները կենցաղային ապրանքները և սև մետաղե ջարդոնը ենթակա է իրացման 84 առանձին լոտերով: Ներքոհիշյալ գույքից 1-48 լոտերի գույքերը գտնվում են ք. Վանաձոր Գործարանային 1 հասցեում, իսկ 49-84 լոտերի գույքերը գտնվում են ք Վանաձոր Թումանյան 12 հասցեում: «Վաբա» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող թվով 84 միավոր շարժական գույքերի՝ սարքավորումները, պատրաստի արտադրանքները, հումքերը, խոհանոցային պարագաները կենցաղային ապրանքները և սև մետաղե ջարդոնի ցանկը, ինչպես նաև մեկնարկային գները ներկայացվածած է կցված ֆայլում:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը, սակայն մասնակցության վճարի գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Ամիօբանկ>>ՓԲԸ բացված «Վաբա» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվե համարին` 1150007393633637: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ ք. Երևան Ե. Օտյան 53/2: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձիք, աճուրդին ներկա գտնվելու համար վերը նշված հաշվե համարին վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերաղանցել նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել «Վաբա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:
Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ հայտարարությունը կցվում է ֆայլով։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37491407915
- Էլ. փոստ
- mayis.hayrapetyan.2015@mail.ru
- Հասցե
- ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ