«Ա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդի անցկացման վերաբերյալ
«Ա Գրուպ» ՍՊ ընկերության գույքային հաշվեկշռում ներառված՝ ստորև նշված անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
«Ա Գրուպ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանի կողմից 23.10.2025 թվականին ժամը 14։00-ին ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1422/04/24 սնանկության գործով 04.07.2024 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված «Ա Գրուպ» ՍՊ ընկերության գույքային հաշվեկշռում ներառված և «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված` ստորև նշված անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքը․
ԼՈՏ 1 – Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 14112017-05-0053, մեկնարկային գինը՝ 44,833,500 ՀՀ դրամ,
ԼՈՏ 2 - Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 14112017-05-0052, մեկնարկային գինը՝ 36,595,800 ՀՀ դրամ,
ԼՈՏ 3 - Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան փողոց թիվ 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 14112017-05-0013, մեկնարկային գինը՝ 36,559,350 ՀՀ դրամ,
ԼՈՏ 4 - Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան փողոց թիվ 1/4 հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 14112017-05-0012, մեկնարկային գինը՝ 70,275,600 ՀՀ դրամ,
ԼՈՏ 5 - Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան փողոց թիվ 1/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 01122017-05-0025, մեկնարկային գինը՝ 9,331,200 ՀՀ դրամ,
ԼՈՏ 6 - Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, ք. Վարդենիս, Շահումյան փողոց թիվ 26 հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2301656, մեկնարկային գինը՝ 10,278,900 ՀՀ դրամ,
ԼՈՏ 7 - Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, ք. Վարդենիս, Խանջյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2293447, մեկնարկային գինը՝ 6,415,200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
բ/ իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
գ/ անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
դ/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված գույքերի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ։ Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 300,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման «Ա Գրուպ» ՍՊ ընկերության սնանկության գործով թիվ 1150015152672640 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս, քան երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար, աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում՝ սնանկության հատուկ հաշվին՝ լոտի գնման գնից հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման հարցերի, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանին (էլ. փոստ՝ albertkarapetyan013@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37441459995
- Էլ. փոստ
- albertkarapetyan013@gmail.com
- Հասցե
- ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ