««ԻՏՍ» արդյունաբերական կապ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի հոկտեմբերի 02-ին հայտարարված կրկնաճուրդ- վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2025 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2016 թվականի թիվ ԼԴ4/0107/04/16 վճռով սնանկ ճանաչված ««ԻՏՍ» արդյունաբերական կապ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի ««ԻՏՍ» արդյունաբերական կապ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Վիրահայոց փողոց 102/3 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 182.3քմ մակերեսով վարչական շենքի (կառուցվել է 1989 թվականին, արտադրական-վարչական ինտենսիվ շահագործված և բարձր ֆիզիկական մաշվածություն ունեցող մասնաշենք, որը փաստացի չի օգտագործվում, գտնվում է ոչ օգտագործման կամ շահագործման վիճակում, միջնորմերը խալխլված են, ներքին հարդարումը քայքայված է ամբողջությամբ, իսկ ըստ տեխնիկական վիճակի կամ ֆիզիկական բնութագրիչների գնահատման 7 հիմնական կատեգորիաներից (0-7), դասակարգվել է 1-ին կատեգորիայի, որտեղ 7-ը լավագույնն է, իսկ 0-ն վատագույնը և այլն,) և 0.4621 հա մակերեսով հողամասի (արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս), կրկնաճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով ՝ 1 (մեկ) լոտով:
Լոտ -1 ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Վիրահայոց փողոց 102/3 հասցեում գտնվող 182.3քմ մակերեսով վարչական շենք և 0.4621 հա մակերեսով հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 31052013-06-0004):
Գույքի գինն իջեցվում է 10% և կազմում է՝ 4.447.249 (չորս միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար երկու հարյուր քառասունինը) ՀՀ դրամ:
Հողը ծանրաբեռնված է հողամասի կադաստրային արժեքով և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով` Արարատբանկ ԲԲԸ-ում բացված հաշվին՝1510035898442500: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Աճուրդում հաղթողը պետք է կատարի գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ասլանյան
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37477061257
- Էլ. փոստ
- susanna_aslanyan@mail.ru
- Հասցե
- ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Չերնիշևսկի 3