Թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գորոծով պարտապան Ռուզաննա Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ․-ի օգոստոսի 6-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․

Հրապարակվել է: 15.07.2025, 13:13

2025թ. հուլիսի 4-ին, ժամը՝ 12:00-ին, թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գործի շրջանակներում աճուրդային վաճառքը՝ ներկայացված 2 /երկու/ լոտով, չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով: Թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գործով սնանկ ճանաչված Ռուզաննա Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Ապիկյանի կողմից 2025թ. օգոստոսի 06-ին, ժամը՝ 12:00-ին, ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, 109 սենյակ հասցեում կանցկացվի Ռուզաննա Առաքելյանի պարտավորությունների համար «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց պատկանող թվով 2 /երկու/ անշարժ գույքի աճուրդային վաճառքը ներկայացված 2 /երկու/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության, մեկնարկային գնի, լոտերի նկարագրի, պայմանների և աճուրդի կանոնակարգի: Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, Լոտ 2-ով և Լոտ 3-ով սահմանված անշարժ գույքի մեկնարկային գինը կնվազեցվի 10 /տաս/ տոկոսի չափով։ Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Ռուզաննա Առաքելյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16043047000708 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը: Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն էլեկտրոնային եղանակով: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանին հաղորդագրությունը ուղարկելով Arthur.Аpikyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

Կոնտակտներ

Հեռախոս
37499191410
Էլ. փոստ
arthur.apikyan@gmail.com
Հասցե
ՀՀ ք․ Երևան Արագած 57

Կցված ֆայլեր

Թիվ ՍնԴ/1188/04/22 սնանկության գորոծով պարտապան Ռուզաննա Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ․-ի օգոստոսի 6-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում․ — Աճուրդներ