Սուրեն Ահարոնի Թևոսյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն
08.08.2025թ., ժամը 11:00-ին՝ ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան Սուրեն Ահարոնի Թևոսյանի՝ թիվ ՍնԴ/4074/04/23 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տարոն Բանդուրյանի կողմից կանցկացվի հերթական աճուրդ՝ հետևյալ լոտերով՝ Լոտ 2։ Անշարժ գույք՝ Կոտայքի մարզ, համայնք Արամուս, Ջրմուղի փողոց 16/3 հասցեում (սեփականության վկայական՝ N 11112021-07-0131, սեփականատեր՝ Սուրեն Թևոսյան, գույքը գրավադրված է՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում) Գույքի մեկնարկային գինը կազմում է 28.694.853 (քսանութ միլիոն վեց հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր հիսուներեք) ՀՀ դրամ: Լոտ 3։ Անշարժ գույք՝ Կոտայքի մարզ, գյուղ Արամուս, Տիգրանաձորի խճուղի թիվ 8 շինություններ հասցեում (սեփականության վկայական՝ N 04122012-07-0462, սեփականատեր՝ Արմինե Արամայիսի Հակոբյան, գրավադրված է՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում) Գույքի մեկնարկային գինը կազմում է 9.759.520 (ինը միլիոն յոթ հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սույն աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37444995588
- Էլ. փոստ
- banduryan.taron@gmail.com
- Հասցե
- ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ