Արգամ Սամվելի Խանումյանի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍՆԴ/2729/04/24 շարժական գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 11.08.2025, 13:40

2025թ. հուլիսի 25-ին ժամը 16:00-ին Արգամ Սամվելի Խանումյանի սնակության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: 2025թ. օգոստոսի 27-ին ժամը 16:00-ին, ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա շենք, 5-րդ հարկ 3-րդ սենյակ հասցեում տեղի կունենա Արգամ Սամվելի սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ 1 լոտով. Լոտ 1 – Ավտոմեքենա: Շարժական գույքի նկարագիրը՝ մակնիշը՝ MERCEDES-BENZ, տիպը՝ E 320, Տ/Մ գրանցման վկայագիր՝ XB315801, սեփականատերեր՝ Արգամ Խանումյան, պետհամարանիշ՝ 36 ZM 150, նույնականացման համար՝ WDBJF55F5VA404084, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ սեդան, գույնը՝ շամպայն մետալիկ, շարժիչի տեսակը՝ բենզինային/գազ, անիվները՝ միջին, անվահեծերը՝ ալյումինե, շարժիչի հզորությունը ՁՈՒ՝ 220, վազքը կմ՝ 276.172, թողարկման տարեթիվը՝ 1997թ․, քարշակը՝ ետևի, տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, սրահը՝ կաշեապատ/վնասված հատվածներով, փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը՝ ձախակողմյան, այլ գործոններ՝ առջևի և ետևի թափարգելների վրա առկա են կոտրված հատվածներ, դիմացի անվածածկոցներից մեկը՝ վնասված, դիմապակին՝ ճաքած, կան այլ փոքր վնասվածքներ ու քերծվածքներ։ Լոտի արժեքը կազմում է 1.280.000 ՀՀ դրամ: Գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը: Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ մինչև՝ 20.08.2025թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար: Հայտում պետք է նշվեն. 1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները. 2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները. 3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը). 4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը. 5) կառավարչի անունը, ազգանունը. 6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը: Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից: Հայտին կից ներկայացվում են. 1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը. 2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը. 3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով. 4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, ք. Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա: Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն սնանկության գործով կառավարչին՝ դրամարկղ մուտք անելու նպատակով կամ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220532942079000 սնանկության հատուկ հաշվին։ Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից: Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք․ Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/, հեռ. +37444 66-66-63)։

Կոնտակտներ

Հեռախոս
37444666663
Էլ. փոստ
vardanyan.karavarich@mail.ru
Հասցե
ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ
Արգամ Սամվելի Խանումյանի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍՆԴ/2729/04/24 շարժական գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Աճուրդներ