«Մոդեռն Բիլդինգ Դիվելըփմենթ» ՍՊԸ պատկանող գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
2025 թվականի սեպտեմբերի 29-ին ժամը 11:50-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում «Մոդեռն Բիլդինգ Դիվելըփմենթ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող շարժական գույքերի աճուրդ-վաճառք։
Լոտ 1. Տվյալ Լոտը իր մեջ պարունակում է թվով 4 գույք՝ շարժական թիթեղյա տնակ, բետոնախառնիչ, եռակցման ապարատ և ճնշակ: Թիթեղյա տնակի չափսերն են՝ 2,4x2,2 h=2.1: Գույքերը փաստացի գտնվում են օգտագործված, ինտենսիվ շահագործված և ֆիզիկապես մաշված վիճակում:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 592,000 / հինգ հարյուր իննսուներկու հազար / ՀՀ դրամ։
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում թիվ 1510018831321330 հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, պահպանման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37477443822
- Էլ. փոստ
- vahnaz@mail.ru
- Հասցե
- ԵՐԵՎԱՆ ՇԵՆԳԱՎԻԹ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ