Գուրգեն Նիկոլայի Բաբայանի թիվ ՍնԴ/1531/04/23 սնանկության գործով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 09.09.2025, 16:31

Գուրգեն Բաբայանի թիվ ՍնԴ/1531/04/23 սնանկության գործով Իվետա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 09.09.2025թ. ժամը 12։00-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

30.09.2025թ. ժամը 12։00-ին Գուրգեն Բաբայանի թիվ ՍնԴ/1531/04/23 սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ հասցեում կանցկացվի Իվետա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ՝ նախորդ՝ չկայացած աճուրդի գնից 10% նվազեցված արժեքով։ Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
ԼՈՏ 1. Իվետա Անդրանիկի Հարությունյանին սեփականություն իրավունքով պատկանող Գուրգեն Նիկոլայի Բաբայանի վարկային պարտավորությունների համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Պտղնի 2-րդ այգեգործական տարածք, 23-րդ թաղամաս, 21 այգետնակ հասցեում գտվող անշարժ գույք (վկայական 2517503, կադաստրային ծածկագիր՝ 07-054-103-051): Անշարժ գույքը իրենից ներկայացնում է 1110 ք.մ մակերեսով հողատարածքով 332,4ք.մ մակերեսով փաստացի կիսանկուղային հարկի վրա ծանրաբեռնված երկհարկանի բնակելի տուն:
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 48,733,650.00 ՀՀ դրամ:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։ Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 22.09.2025թ. ժամը 18:00 ներառյալ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 300,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն մինչև աճուրդի հայտ ներկայացնելը Գուրգեն Բաբայանի անվամբ «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11807057424900 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագլելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք:
Լոտը կարելի է ուսումնասիրել մինչև 22.09.2025թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի հետ:
Լոտի նկարագիրը, աճուրդին մասնակցելու կարգը, հայտի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարությամբ:

Կոնտակտներ

Հեռախոս
37495590777
Էլ. փոստ
vardevanpetrosyan@gmail.com
Հասցե
-ք.Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ

Կցված ֆայլեր