« ՋՈՋ » ՍՊԸ-ի անշարժ գույքի հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

Հրապարակվել է: 18.09.2025, 19:07

Աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման 2025թ-ի սեպտեմբերի 30-ին ժամը 12:00-ին « ՋՈՋ » ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ս.Ալեքսանյանի կողմից ք.Վանաձոր, Վարդանանց 17 հաս. կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքն ` 1 (մեկ)առանձին լոտով: Լոտ 1- Մեկնարկային գին-30.860.000 (երեսուն միլիոն ութ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
Գտնվելու վայրը-ՀՀ Լոռու մարզ,Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան,Երիտասարդական փողոց 49/1 հասցե(հասարակական կառուցապատման նշանակության հողամաս, 1.15հա մակերեսով, կադաստրային ծածկագիր 06-007-0338-0012, իրավունքի տեսակը սեփականություն): Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 29.09.2025թ. ժամը 18.00-ն կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել դատարան ք.Երևան, Օտյան 53/2: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլ/փ հասցեն: Հայտատուին ուղղված աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլ/փ հասցեի միջոցով: Հայտին կից ներկայացվում է՝ ֆիզ. անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի (լոտի 1 և 5 %) : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն սնանկության գործով բացված հատուկ հ/հ 1510010367567545 <Արարատբանկ> ՓԲԸ Վանաձորի մ/ճ: Հայտատուների գրանցումը աճուրդից 15 րոպե առաջ հայտատուն նրա ներակայացուցիչը պարտավոր է գրանցվելու համար կառավարիչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալ) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում է նաև հարկերը, իսկ եթե ֆիզ. անձի սեփականությունն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 10 աշխ.օվա ընթացքում կարող են դիմել սնանկության կառավարիչին՝ ք.Վանաձոր Վարդանանց 17, հեռ.077 67 77 57 կամ էլ/փ (hermine1aleqsanyan@mail.ru): Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ալեքսանյան

Կոնտակտներ

Հեռախոս
37477677757
Էլ. փոստ
edgartv@mail.ru
Հասցե
ԼՈՌԻ, ՎԱՆԱՁՈՐ, ԱՂԱՅԱՆ Փ., 80-1/3,
« ՋՈՋ » ՍՊԸ-ի անշարժ գույքի հրապարակային սակարկությունով վաճառելու մասին — Աճուրդներ