Նարինե Լեմսիկի Ամիրյանի թիվ ՍնԴ/0332/04/25 սնանկության գործով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 19.09.2025, 17:34

Նարինե Լեմսիկի Ամիրյանի թիվ ՍնԴ/0332/04/25 սնանկության գործով Նարինե Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 19.09.2025թ. ժամը 12։00-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

10.10.2025թ. ժամը 12։30-ին Նարինե Լեմսիկի Ամիրյանի թիվ ՍնԴ/0332/04/25 սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ հասցեում կանցկացվի Նարինե Լեմսիկի Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ՝ նախորդ՝ չկայացած աճուրդի գնից 10% նվազեցված արժեքով։ Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
ԼՈՏ 1 Նարինե Լեմսիկի Ամիրյանին սեփականություն իրավունքով պատկանող, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Շիրակի մ․, գ․ Ախուրյան, Անկախության փող․, 7 բնակելի տուն հասցեում գտվող անշարժ գույք (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 04112019-08-0057, կադաստրային ծածկագիրը՝ 08-007-0154-0007-001 ): Անշարժ գույքը իրենից ներկայացնում է 620 քմ մակերես հողատարածքով 216.62 քմ մակերեսով բնակելի նկուղային հարկով 1 հարկանի քարե շինություն: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական՝ նշանակությունը բնակելի կառուցապատման: Հողամասը սահմանազատված է պարիսպով և ցանկապատով, ըստ վկայականի ծանրաբեռնված է 1 շինությամբ բնակելի տուն 216.62 քմ /որից 110,5 քմ նկուղ/ մակերեսով: Բնակելի նկուղային հարկով 1 հարկանի քարե շինությունը կառուցված է 1990 ական թվականներին, կառուցման նյութը՝ քար, երկաթբետոն, միջհարկային ծածկի նյութ՝ երկաթբետոն, ներքին բարձրությունը՝ առաջին հարկ՝ 2,65մ, նկուղային հարկ՝ 2մ, տանիքը երկլանջ է, պատված ալյումինե թիթեղով, գտնվում է միջինից վատ վիճակում: Տունը ունի 2 մուտք, մուտքի դռները փայտանյութ և մետաղոպլաստ, պատուհանները՝ փայտանյութ, ներքին դռները՝ փայտանյութ: Բնակելի տան ներքին հարդարումը ընդհանուր առմամբ գտնվում էր միջին վիճակում: Նախասրահի և խոհանոցի հատակը կերամիկական սալիկներ, հյուրասենյակի և ննջարանների հատակը փայտանյութ /տախտակ/, պատերը և առաստաղը ներկանյութ, առաստաղին առկա են խոնավության հետքեր։ Սանհանգույցի և լոգարանի հատակը կերամիկական սալիկներ, պատերը և առաստաղը պլասմասե թիթեղներ։ Կոմունիկացիաներ՝ առկա են։Անշարժ գույքը գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում (անշարժ գույքի գրավի/հիպոթեքի պայմանագրի իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 11112019-08-0007) Նարինե Լեմսիկի Ամիրյանի վարկային պարտավորությունների համար։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 10,980,000.00 ՀՀ դրամ:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։ Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 02.10.2025թ. ժամը 18:00 ներառյալ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 300,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն մինչև աճուրդի հայտ ներկայացնելը Նարինե Լեմսիկի Ամիրյանի անվամբ «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11807057531100 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագլելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք:
Լոտը կարելի է ուսումնասիրել մինչև 02.10.2025թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով սնանկության գործով կառավարիչ Վարդևան Պետրոսյանի հետ:
Լոտի նկարագիրը, աճուրդին մասնակցելու կարգը, հայտի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարությամբ:

Կոնտակտներ

Հեռախոս
37495590777
Էլ. փոստ
vardevanpetrosyan@gmail.com
Հասցե
-ք.Երևան, Կոմիտասի 59/9շ., 3-րդ հարկ 4-րդ սենյակ

Կցված ֆայլեր

Նարինե Լեմսիկի Ամիրյանի թիվ ՍնԴ/0332/04/25 սնանկության գործով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Աճուրդներ