Մնացական Խաչիկի Ներսիսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.05.2026թ. հայտարարված Մնացական Խաչիկի Ներսիսյանին սեփականության իրավունքով պարկանող շարժական գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
10.06.2026թ. ժամը 09:30-ին թիվ ՍնԴ/0296/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված Մնացական Խաչիկի Ներսիսյանի սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանի կողմից ք. Երևան, Սեբաստիա 3/3 Բ մասնաշենք, 147 տարածք հասցեում կանցկացվի Մնացական Խաչիկի Ներսիսյանին սեփականության իրավունքով պարկանող շարժական գույքերի արժեքները նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1. Ավտոմեքենա- «MERCEDES-BENZ C 280» մակնիշի, 35 NV 238 պետհամարանիշի, 1998թ. արտադրության, գույնը՝ սև, նույնացման համարով /VIN/՝ WDBHA29G2WA614416, մեքենայի թափքի վրա առկա էին քերծված, ծռված մասեր, կոռոզիայի հետքեր, ավտոմեքենան ենթակա է կապիտալ վերանորոգման - 308.840 ՀՀ դրամ,
Լոտ 2. Ավտոմեքենա- «VOLKSWAGEN GOLF 1.8» մակնիշի, 36 DM 368 պետհամարանիշի, 1997թ. արտադրության, գույնը՝ կապույտ, նույնացման համարով /VIN/՝ WVWZZZ1HZVW433200, մեքենայի թափքի վրա գրեթե ամբողջությամբ առկա են գունաթափված, վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ, ավտոմեքենան ունի հիմնավերանորոգման կարիք – 117.361 ՀՀ դրամ։
Լոտերի նկատմամբ առկա է քննիչի կողմից կիրառված արգելանք։
Լոտերը վաճառվելու են ըստ հերթականության՝ Լոտ 1 և Լոտ 2։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանի պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն։
Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար։
Հայտում պետք է նշվեն.
1. Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները,
2. Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները,
3. Պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը),
4. Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը,
5. Կառավարչի անունը, ազգանունը,
6. Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը։
Հայտը ստորագրվում է հայտատույի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից։
Հայտին կից ներկայացվում են.
1. Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարութունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
2. Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
3. Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազոր անձի միջոցով,
4. Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
5. Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
6. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարի (այսուհետ՝ նախարար) գրավոր հանձնարարությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ՝ աճուրդի մասնակից չհամարվող անձ)։
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարիչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստափուղթը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը։ Կառավարիչն իրավացու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Շահումյան մասնաճյուղում բացված թիվ 16045071525760 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինը ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր։
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից։
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդին նախորդող հինգերորդ օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանին (հեռ. (077) 69-16-99։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37477691699
- Էլ. փոստ
- babken.yekmalyan@gmail.com
- Հասցե
- ք. Երևան, Բաշինջաղյան 184 շենք, բն. 17