Թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով պարտապան «Սիփան-1» ՍՊԸ-ին պատկանող թվով 7/յոթ/ գույքերի, բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2025թ. սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 16:00-ին, թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործի շրջանակներում աճուրդային վաճառքը՝ ներկայացված 7 /յոթ/ լոտով, չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
Դատարանը 11․07․2025թ․-ի «Մորատորիումի ընթացքում որոշակի գործողություններ թույլատրելու մասին» որոշմամբ թույլատրել է ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին դադարեցնել «Սիլվի Էյջի» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող Լոտ 35,36,37,38,39,40,41,42,43,44,45,46,47,48,49,50,51,52,53,54,55 սահմանված շարժական գույքերի ու սարքավորումների հրապարակային սակարկություններով վաճառքը և դրանք հանել պարտապանի գույքի կազմից, որով պայմանավորված նշված լոտերը հանվել են աճուրդային վաճառքից:
Թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչված «Սիփան-1» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից 2025թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի «Սիփան-1» ՍՊԸ-ին պատկանող թվով 1 /մեկ/ անշարժ գույքի և թվով 6 /վեց/ շարժական գույքերի՝ տրանսպորտային միջոցների, աճուրդային վաճառքը՝ ներկայացված 7 /յոթ/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, Լոտ 25 սահմանված անշարժ գույքի մեկնարկային գինը կնվազեցվի 5 /հինգ/ տոկոսի չափով, Լոտ 29,30,31,32,33 սահմանված 5 /հինգ/ շարժական գույքերի՝ տրանսպորտային միջոցների, մեկնարկային գինը կնվազեցվի 10 /տասը/ տոկոսի չափով։
Լոտ 34 սահմանված շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցի, մեկնարկային գինը կնվազեցվի 20 /քսան/ տոկոսի չափով։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ «Սիփան-1» ՍՊԸ-ի անվամբ «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817024896706 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37441224254
- Էլ. փոստ
- armen.matevosyan@lawconsult.am
- Հասցե
- -