«Ագրոռեսուրս» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
025թ. հոկտեմբեր 10-ին ժամը 16:00-ին «Ագրոռեսուրս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ /3135/04/23 վճռով սնանկ ճանաչված «Ագրոռեսուրս» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը բաց եղանակով հետևյալ լոտերով: Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 594 890,7 / հինգ հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր իննսուն դրամ և յոթ լումա / ՀՀ դրամ: Գույքը իրենից ներկայացնում է՝ Լոտ 1.
No Անվանում Չափման միավոր Քանակ Տեխնիկական
Բնութագիր
1. Ձեթի արտադրության համալիր KM-500 սարքավորում / յուղամամլիչ 500 կգ/ժ / ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
2. Փոխադրող /Транспортер Шнековый/ ТШ-500 ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
3. Բունկեր սնուցող 400 Ï· ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
4. Զտիչ /Сепаратор/ 1.2 кВт ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
5. Ցիկլոն 2 кВт ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
6. Կարգավորիչ /Нормалитазор/ Andelli 1.2 кВт ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
7. Կոշտ մաքրման պոմպ 0.7 кВт ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
8. Օդափոխադրիչ 2 кВт ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
9. Մաքրիչ /Фильтр барабанный/ КДМ-200, 2 кВт ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
10. Վակումային պոմպ ВКДМ-200, 3.2 кВт ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
11. Շշալցման սարքավորում ЛД-400 ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
12. Փականիչ УП-300, 300 Ï·/Šѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
13. Փաթեթավորման հաստոց ДУ-6-8, 600ßÇß/Šѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
14. Պոմպ НШ-5, 2.2 кВт ѳï 1 Օգտագործված, գտնվում է սարքին վիճակում
15. 250 մլ ապակյա շշեր /ալյումինե փականով/ ѳï 14000
7000 Նոր վիճակում
Վնասված, կոտրված վիճակում
Àݹ³Ù»ÝÁ 21014
Գույքի գնահատումը կատարվել է ՙԱյ էքսպերտ՚ ՍՊԸ-ի կողմից, հիմք՝ 03.10.2024թ. թիվ178 գնահատման հաշվետվություն:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ «Ագրոռեսուրս» ՍՊԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ թիվ 1150009464554554 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10 օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 3: Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37491555320
- Էլ. փոստ
- aram.khachatryan@inbox.ru
- Հասցե
- ք.Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11