Սեդա Արամի Պոպովային սեփականության իրավունքով պատկանող՝ ստորև նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

Հրապարակվել է: 11.08.2026, 19:34

2026թ. սեպտեմբերի 08-ին ժամը 15:00-ին, թիվ ՍՆԴ/1283/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Հովհաննեսի Անտանոսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Սեդա Արամի Պոպովային սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված տրանսպորտային միջոցի հրապարակային սակարկություններով վաճառքը․
ԼՈՏ 1. Նպատակային նշանակությունը՝ բնակելի, գործառնական նշանակությունը՝ բնակարան, ընթացիկ օգտագործումը՝ բնակարան, սահմանափակումներ՝ սահմանափակումներ չունի, գույքային իրավունքները՝ սեփականություն, սեփականատեր՝ Սեդա Արամի Պոպովա, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը՝ 21072020-08-0014, սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրման ամսաթիվը՝ 21.07.2020թ․, տեղադրությունը՝ միջին, դիրքը՝ միջին, տարածաշրջանի գրավչությունը՝ միջինից բարձր, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ, մեքենաների կայանման հարմարավետությունը՝ բավարար՝ շոնքի բակում, հեռավորությունը հասարակական սպասարկման օբյեկտներից՝ 300մետր շառավղով, շրջակա միջավայրը՝ բնակելի թաղամաս, բարեկարգված բակի առկայությունը՝ կիսաբարեկարգ, Այլ տեղեկատվություն՝ չունի, շենքի կառուցվածքը՝ քարե, շենքի կառուցման տարեթիվը՝ 1970-1980-ական թթ․, բնակարանի միջհարկային ծածկը՝ ե/բ,վթարայնության աստիճանը՝ տեղեկատվություն առկա չէ, առաստաղի բարձրությունը՝ 2,7մ-2,9մ, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարումը՝ չունի, բնակարանի ներքին ընդհանուր մակերեսը՝ 55,5, շենքի հարկայնությունը՝ 5, բնակարանի հարկը՝ 5, վերջին հարկ՝ այո, լուսամուտներ՝ մետաղապլաստե, լուսամուտների ընդհանուր վիճակը՝ բարվոք, արտաքին դուռ՝ մետաղական, արտաքին դռան վիճակը՝ բարվոք, միջսենյակային դռներ՝ փայտե, սենյակները՝ հատակը լամինատե, պատերը պաստառապատ՝ ներկած, բարվոք, խոհանոցը՝ հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած, բարվոք, սանհանգույցը՝ հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի, միջին, ներքին ընդհանուր վիճակը՝ միջինից բարձր, ջրամատակարարում՝ առկա է, ջրահեռացում՝ առկա է, էլեկտրամատակարարում՝ առկա է, գազամատակարարում՝ առկա է, ջեռուցում՝ ջեռուցման համակարգով։
ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անտառային 4-րդ թաղամաս, 1Ա շ․, 58 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սեդա Արամի Պոպովային: Մեկնարկային գինը՝ 13,970,000 (տասներեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 31.08.2026թ. ժամը 18:00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
բ/ իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
գ/ անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
դ/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված գույքի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները։
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Սեդա Արամի Պոպովայի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունում բացված թիվ 16054061828900 հաշվեհամարին, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով antanosyanarsen@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 094 600 550։

Կոնտակտներ

Հեռախոս
37494600550
Էլ. փոստ
antanosyanarsen@gmail.com
Հասցե
ք. Երևան, Նորք-Մարաշ, Ս․ Բաղդասարյան 15