Արտակ Հովակիմյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին
28.08.2026թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա Արտակ Վազգենի Հովակիմյանի ՍնԴ/4014/04/25 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1 - Արտակ Վազգենի Հովակիմյանի վարկային պարտավորությունների կատարման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված, Արտակ Վազգենի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Մաշտոցի պող. 16շենք, 40 բն. հասցեի անշարժ գույք, վկայական N 23122019-01-0019, մակերեսը 170.6 քմ, 5/5 հարկ և ձեղնահարկ, մուտքի դուռը՝ մետաղական, միջսենյակային դռները՝ ՄԴՖ, պատուհանները մետաղապլաստե պրոֆիլներից շրջանակներով, ներքին հարդարման ընդհանուր գնահատական Լավ, մեկնարկային գինը 168,500,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ Արտակ Հովակիմյանի սնանկության հատուկ հաշվին՝11811017469501
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 19.08.2026թ.-ից մինչև 23.08.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Արտակ Հովակիմյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37493955881
- Էլ. փոստ
- samson6122@mail.ru
- Հասցե
- -ՀՀ ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1