Թիվ ՍնԴ/0085/04/23 սնանկության գործով պարտապան Արամ Արթուրի Գասպարյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 30.07.2026, 14:17

2026թ. օգոստոսի 25-ին, ժամը 15:30-ին թիվ ՍնԴ/0085/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան Արամ Արթուրի Գասպարյանի (ն/ք՝ 002545028, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 51շենք, բն.34) սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 15.03.2023թ. թիվ ՍնԴ/0085/04/23 վճռով սնանկ ճանաչված պարտապան Արամ Արթուրի Գասպարյանի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, Արամ Արթուրի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 1 /մեկ/ շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցի, աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ լոտով՝ ստորև ներկայացված մեկնարկային գնով:
Լոտ 1. «MERCEDES-BENZ S500L 4 MATIC» մակնիշի, 10 XT 100 հաշվառման համարանիշի, WDD2211861A275201 նույնացման համարով ավտոմոբիլ։
«MERCEDES-BENZ S500L 4 MATIC» մակնիշի, 10 XT 100 հաշվառման համարանիշի, WDD2211861A275201 նույնացման համարով, 2008 թվականի թողարկման տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրն է՝ KB441556, տեսակը՝ մարդատար, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, շարժիչի տեսակը՝ բենզինային, անիվները ՝միջին, անվահեծերը՝ ալյումինե, փականները, հայելիները և ապակիները, փոխանցման տուփը՝ ավտոմատ, սրահը՝ կաշեպատ, ղեկը՝ ձախակողմյան, քարշակը՝ լիաքարշակ, վազքը բացակայում է։
Տրանսպորտային միջոցի շարժիչը ենթակա է կապիտալ վերանորոգման (յուղ է վառում)։
Ավտոմոբիլի տեխնիկական վիճակը միջինից ցածր է, ունի հարվածամեղմիչների (փուչիկների) փոխարինման կարիք, երկար ժամանակ չի շահագործվել, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ընթացամասերի զննության և որոշ դետալների (վռաններ և այլ ռետինե դետալներ) փոխարինման։
Առկա են կիրառված սահմանափակումներ:
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 3,070,000 ՀՀ դրամ:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո, հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 /քսան/ տոկոսի չափով :
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Արամ Արթուրի Գասպարյանի անվամբ «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 2474402738340000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված իրավական ակտը հանդիսանում է աճուրդի կանոնակարգը։
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:

Կոնտակտներ

Հեռախոս
37441224254
Էլ. փոստ
armen.matevosyan@lawconsult.am
Հասցե
-

Կցված ֆայլեր