Մուշեղ Համլետի Հովհաննիսյանին և երրորդ անձի պատկանող և Մուշեղ Համլետի Հովհաննիսյանի պարտավորությունների կատարման ապահովվման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

Հրապարակվել է: 28.07.2026, 20:03

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 09.12.2025 թվականի թիվ ՍնԴ/3605/04/25 վճռով սնանկ ճանաչված Մուշեղ Համլետի Հովհաննիսյանի (անձնագիր՝ AR0625857, տրված՝ 15.03.2018թ., 016-ի կողմից) սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Մուշեղ Համլետի Հովհաննիսյանին և Ռուզաննա Մեխակի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավուքնով պատկանող և Մուշեղ Համլետի Հովհաննիսյանի պարտավորությունների կատարման ապահովվման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մ. Խորենացու փողոց, 8 շենքի 28 հասցեում գտնվող բնակարանի աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մ. Խորենացու փողոց, 8 շենքի 28 հասցեում գտնվող բնակարան (գնահատված գույքի համառոտ նկարագիր. շենքը կառուցվել է 1991 թվականին, հարկայնությունը՝ 4 հարկանի շենքի 2-րդ հարկ, ընդհանուր մակերեսը՝ 66,46 քմ, սենյակների ներքին հարդարումը՝ 4 բալ, որտեղ լավագույնին համապատասխանում է 8 բալը, սենյակների պատերը մասամբ ներկապատ, մասամբ պաստառապատ (հին, վատորակ պաստառներ), հատակը՝ լաթագորգ, խոհանոցի պատերը՝ մի մասը սալիկապատ, մի մասը՝ պաստառապատ (հին, վատորակ պաստառներ), սանհանգույցի և լոգարանի ներքին հարդարումը՝ 2 բալ, որտեղ լավագույնին համապատասխանում է 8 բալը, պատերը՝ ներկապատ, հատակը՝ բետոն:
Գույքի շուկայական արժեքը կազմում է՝ 12.450.000 (տասներկու միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները։
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 1510078024665900 հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում:
Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը/անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը/նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Աճուրդում հաղթողը պետք է կատարի գրանցման, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով:
Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս.Ասլանյանին /ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380/:

Կոնտակտներ

Հեռախոս
37477061257
Էլ. փոստ
susanna_aslanyan@mail.ru
Հասցե
ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Չերնիշևսկի 3
Մուշեղ Համլետի Հովհաննիսյանին և երրորդ անձի պատկանող և Մուշեղ Համլետի Հովհաննիսյանի պարտավորությունների կատարման ապահովվման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին — Աճուրդներ