Թիվ ՍնԴ/0798/04/20 սնանկության գործով պարտապան «Էջ Գազ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդ

Հրապարակվել է: 27.07.2026, 13:12

2026թ. օգոստոսի 10-ին, ժամը 10:00-ին սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Հարությունյանի կողմից ք.Երևան, Կողբացի 2, բն․ 34 հասցեում կանցկացվի «Էջ Գազ» ՍՊԸ-ին պատկանող ստորև նշված նկարագրին համապատասխան գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ 1. Բաշխիչ աշտարակ․/ԲԱ-200, քանակը՝ 1 հատ/
Մեկնարկային գինը՝ 398 462 ՀՀ դրամ:
Լոտ 2. Հոլովակավոր աթոռ, քանակը՝ 1 հատ։
Մեկնարկային գինը՝ 208 ՀՀ դրամ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի նոտարական վավերացման, պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ «Էջ Գազ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2472304225180000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդին մասնակից չհանդիսացող, սակայն աճուրդին ներկա գտնվել ցանկացող անձինք ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Հարությունյանին (հեռ. 095 110 216 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):

Կոնտակտներ

Հեռախոս
37495110216
Էլ. փոստ
varazdat.harutyunyan91@gmail.com
Հասցե
ք. Երևան, Մոլդովական 3, բն. 62