Ռուբիկ Ռուբիկի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ վաճառքի մասին

Հրապարակվել է: 23.07.2026, 18:43

2026թ. հուլիսի 22 -ին ,ժամը 13:30-ին, թիվ ՍՆԴ/0186/04/19 սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 4 ,3 հարկ հասցեում նշանակված Ռուբիկ Ռուբիկի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չիլնելու պատճառով :
2026թ.օգոստոսի 21-ին , ժամը 13:30-ին, թիվ ՍՆԴ/0186/04/19 սնանկության գործով կառավարիչ՝ Արմինե Մովսիսյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 4 ,3 հարկ հասցեում կանցկացվի Ռուբիկ Ռուբիկի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդ բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
Լոտ N1 Հասցե ՀՀ Արագածոտնի մարզ ք Թալին կադաստրային ծածկագիր 02-003-0224-0413 ,վկայականի համարը 1556312 ,նշանակությունը վարելահող:
Մեկնարկային գինն է 547.384,23 ՀՀ դրամ :
Լոտ N2 Հասցե ՀՀ Արագածոտնի մարզ ք Թալին կադաստրային ծածկագիր 02-003-0219-0028 ,վկայականի համարը 1830261 ,նշանակությունը վարելահող
Մեկնարկային գինն է 515.497,77ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 14.08.2026թ. ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ , հ/հ 2480102168980010, որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258
, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով armushka7@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/114101

Կոնտակտներ

Հեռախոս
37491114101
Էլ. փոստ
armushka7@mail.ru
Հասցե
ք Երևան ,Դեղատան 15/6 շենք բն 6/2