Պապիկ Հրաչիկի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ստորև նշված տրանսպորտային միջոցը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
2026թ. օգոստոսի 14-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/1558/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Հովհաննեսի Անտանոսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Պապիկ Հրաչիկի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված տրանսպորտային միջոցի հրապարակային սակարկություններով վաճառքը․
ԼՈՏ 1. Մակնիշը՝ MERCEDES-BENZ, տիպար՝ C240, թողարկման տարեթիվ՝ 2001թ․, տրանսպորտային միջոցի տեսակ՝ թեթև մարդատար, թափքի տեսակ՝ սեդան, սեփականատեր՝ Պապիկ Հրաչիկի Մելքոնյան, նույնականացման համար՝ WDB2030611F219106, հաշվառման համարանիշ՝ 36XS811, հաշվառման վկայագիր՝ XE566588, տրված 25.01.2022թ․, շարժիչ՝ բենզինային 2,6լ 170 ձ․ու․, փոխանցման տուփ՝ ավտոմատ 5 աստիճան, սրահ՝ կաշվե երեսպատված, գազաբալոնային համակարգ՝ տեղադրված չէ։ Ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում։ Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված, գունաթափված, կոռոզիայի ենթարկված հատվածներ, մասնավորապես՝ դիմացի ձախ և հետևի աջ անվածածկոցների, աջ կողմերի դռների, շարժիչի ծածկոցի և այլ դետալների վրա։ Դիմապակին կոտրված է, դիմացի և հետևի թափարգելները բացակայում են։ Սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է բավարար վիճակում, առկա են մաշված հատվածներ, բեռնախցիկի հատակի ծածկոցը բացակայում է։ Անվադողերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա չեն հետագա շահագործման, անվահեծերից երկուսը շտամպ են, երկուսը՝ ձուլված, գտնվում են բավարար վիճակում, ակնհայտ վնասված, դեֆորմացված հատվածներ չեն նկատվել։ Տեղազննության պահին շարժիչի մարտկոցը, օդամղման համակարգի որոշ դետալներ և այլ կարևոր հանգույցներ բացակայում էին։ Շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն։
MERCEDES-BENZ C240, 36XS811, ն/հ WDB2030611F219106 տրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով պատկանում է Պապիկ Հրաչիկի Մելքոնյանին: Մեկնարկային գինը՝ 935,000 / ինը հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 06.08.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
բ/ իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
գ/ անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
դ/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված գույքի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները։
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Պապիկ Հրաչիկի Մելքոնյանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունում բացված թիվ 16054061828902 հաշվեհամարին, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով.https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով antanosyanarsen@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 094 600 550։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37494600550
- Էլ. փոստ
- antanosyanarsen@gmail.com
- Հասցե
- ք. Երևան, Նորք-Մարաշ, Ս․ Բաղդասարյան 15