Լիրա Ալումյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
2026 թվականի օգոստոսի 17-ին ժամը 11:45-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Լիրա Ալումյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանի պարտավորությունների կատարման համար «Յունիբանկ» ԲԲԸ գրավի առարկա հանդիսացող և երրորդ անձին պատկանող գույքի աճուրդ-վաճառք։
Լոտ 1. Սյունիքի մարզ, ք. Գորիս, Յոլյան փողոց, 35 տուն հասցեում գտնվող անշարժ գույք / վկայական՝ 1234468 /:
Գույքի տեղադրությունը, դիրքն ու գրավչությունը գնահատվել է միջին մակարդակի: Հողամասի ընդհանուր մակերերսը 1070 քմ, կառուցապատման չափորոշիչները գնահատվել է լավ: Կառուցամն տարեթիվը՝ 1980 ական թվականներ: Առաստաղի բարձրությունը 3-3.2 մ, շինության ընդհանուր տեխնիկական վիճակը միջինից բարձր, տանիքը թիթեղյա, արտաքին պատերը քարե: Շինության մակերեսը 289.3 քմ, երկհարկանի բնակելի տուն: Բոլոր ենթակառուցվածքները առկա են:
Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր «Յունիբանկ» ԲԲԸ գրավի իրավունքը:
Մեկնարկային գինը կազմում է 24.940.000 ( քսանչորս միլիոն ինը հարյուր քառասուն հազար ) ՀՀ դրամ։
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Լիրա Ալումյանի թիվ 220098881448000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37477443822
- Էլ. փոստ
- vahnaz@mail.ru
- Հասցե
- ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ