«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆՆԵՐ» ՍՊԸ պատկանող գույքերի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

Հրապարակվել է: 20.07.2026, 13:37

2026 թվականի օգոստոսի 17-ին ժամը 11:30-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆՆԵՐ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող գույքերի աճուրդ-վաճառք։

Լոտ 1. «LEXUS» մակնիշի, LX-570 GAS տիպի, 111 XX 11 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Նույնականացման համարը՝ TJHY00W404275683: 2018 թվականի արտադրության: Թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը սպիտակ մետալիկ, շարժիչի հզորությունը 270/360 ԿՎՏ/ձու, լիաքարշ: Մեքենայի վազքը՝ 83,760 կմ: Ղեկը՝ ձախ: Թափքը և սրահը գտնվում է գործարանային լավ վիճակում: Անվադողերը և անվահեծերը նորմալ վիճակում:
Մեկնարկային գինը կազմում է 27,770,000 ( քսանյոթ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար ) ՀՀ դրամ։

Լոտ 2. Ցանկի թիվ 1 և 2 համարները՝ աէրատոր ձկների լողավազանի SC-1.5 380 V 50 HZ THREE P` 70 հատ, զտիչ աէրատոր՝ 20 հատ: Գույքերը օգտագործված են, գտնվում են միջին վիճակում:
Մեկնարկային գինը կազմում է 8,520,000 / ութ միլիոն հինգ հարյուր քսան հազար / ՀՀ դրամ:

Լոտ 3. Ցանկի թիվ 3, 4 և 5 համարները՝ ստարտերներ PRK32-4 In=4A Ir=2.5-4A Ue 660B IEK՝ 520 հատ: Գույքերը օգտագործված են և մոնտաժված: Գտնվում են միջին վիճակում:
Մեկնարկային գինը կազմում է 1,300,000 / մեկ միլիոն երեք հարյուր հազար / ՀՀ դրամ:

Լոտ 4. Ցանկի թիվ 6, 7, 8, 9 և 10 համարները՝ Փրփրապլաստե արկղեր 200 հատ, Պենոպլաստե արկղ 60*40 43 հատ, Ապակյա տարա կափարիչով 0,25լ. 1,764 հատ, Ապակյա տարա 1,638 հատ և DS-2CE17H0T-IT5F տեսախցիկ հսկողական 42 հատ:
Մեկնարկային գինը կազմում է 1,660,000 / մեկ միլիոն վեց հարյուր վաթսուն հազար / ՀՀ դրամ:

Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆՆԵՐ» ՍՊԸ թիվ 220097261568000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքերի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Կոնտակտներ

Հեռախոս
37477443822
Էլ. փոստ
vahnaz@mail.ru
Հասցե
ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ

Կցված ֆայլեր