ՍՆԴ/3749/04/23 ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՃՈՒՐԴԻ) ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրապարակվել է: 15.07.2026, 13:12

1. Ընդհանուր տեղեկություններ
Սնանկության գործի համարը՝ ՍՆԴ/3749/04/23:
Պարտապաններ՝ Մանվել Հայկազի Մարգարյան և Գայանե Միշայի Մնացականյան:
Սնանկության գործով կառավարիչ՝ Վահագն Դավթյան:
Կառավարչի կոնտակտային տվյալներ՝ ՀՀ, ք. Երևան, Ֆուչիկի փող., 27/5 շ., 300 գրասենյակ, հեռ.՝ +37499080914, էլ. փոստ՝ lex.davtyan@gmail.com:
2. Աճուրդի անցկացման վայրը և ժամանակը Աճուրդը կկայանա 2026 թվականի հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում:
3. Լոտի նկարագիրը և մեկնարկային գինը
Լոտ N 1. Տրանսպորտային միջոցի թափք MERCEDES-BENZ A160 WDD1681332K049431 նույնականացման համարով:
Գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Նորագավիթ 4 փողոց, 1-ին փկղ., 12 տուն:
Սահմանափակումները՝ Կիրառված են ՍՆԴ/3749/04/23 գործով սահմանափակումներ որոնք ՀՀ սնանկության դատարանի կողմից վերացնելուց հետո կստորագրվի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա կարող է գրանցվել գնորդի իրավունքը։
Լոտի մեկնարկային գինը՝ 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
4. Մասնակցության պայմանները և վճարումները Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հուլիսի 24-ը ներառյալ ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Աճուրդի մասնակցության հայտ:
Ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև լիազորագիր:
Նախավճարի վճարման անդորրագիր՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 12,500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
Մասնակցության վճարի անդորրագիր՝ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով՝ 2,500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
Գումարները պետք է փոխանցվեն սնանկության հատուկ հաշվին՝ 1150012711841880 («Ամիօբանկ» ՓԲԸ):
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար պետք է վերը նշված ժամկետում (մինչև հուլիսի 24-ը) ներկայացնեն ծանուցում և վճարեն մուտքի վճար՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ:
5. Աճուրդի ձևը, անցկացման և հաղթողին որոշելու կարգը Աճուրդն անցկացվում է բաց եղանակով: Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
6. Վերջնահաշվարկի ժամկետները Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է լոտի վաճառքի գինը (նվազեցնելով վճարված նախավճարի չափը) ամբողջությամբ վճարել աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10 օրվա ընթացքում՝ վերը նշված սնանկության հատուկ հաշվին:
7. Լոտի ուսումնասիրումը Աճուրդի դրված լոտը հնարավոր է ուսումնասիրել և զննել 2026 թվականի հուլիսի 15-ից մինչև 2026 թվականի հուլիսի 23-ը ներառյալ, յուրաքանչյուր օր ժամը 11:00-ից 18:00-ն, ՀՀ, ք. Երևան, Նորագավիթ 4 փողոց, 1-ին փկղ., 12 տուն հասցեում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
8. Հատուկ նշում Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

Կոնտակտներ

Հեռախոս
37499080914
Էլ. փոստ
lex.davtyan@gmail.com
Հասցե
Ֆուչիկի փողոց, 27/5 շենք, գրասենյակ 300