«ՏՈՒՐԻՍՏԱՍ» ՍՊԸ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 10.07.2026, 21:11

28.07.2026թ. ժամը 11:00-ին ՏՈՒՐԻՍՏԱՍ ՍՊԸ սնանկության գործով (ՍՆԴ/4015/04/24) կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 109 սենյակում, կանցկացվի Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Պարտապանի պարտավորությունների կատարաման համար գրավադրված գույքերի աճուրդը՝ հրապարակային սակարկությունների միջոցով:
ԼՈՏ 1: ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պող., նրբանցք 2 շենք, 58 բնակարան: Մակերեսը՝ 67.1 ք.մ: Հարկայնությունը՝ 9/3, հատակը՝ մանրահատակ, սալիկ, ներքին հարդարման վիճակը՝ վատ: Առկա է ջրմաատակարարում, էլեկտրամատակարարում, գազաֆիկացված, անհատական ջեռուցման համակարգ:
Սեփականության իրավունքով պատկանում է Թագուհի Արգամի Մելքոնյանին: Գրավադրված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում՝ «ՏՈՒՐԻՍՏԱՍ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց: Մեկնարկայինգին՝ 37,800,000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2: ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պող., նրբանցք 2 շենք, 55 բնակարան: Մակերեսը՝ 72,3 ք.մ: Հարկայնությունը՝ 9/2, հատակը՝ մանրահատակ, սալիկ, ներքին հարդարման վիճակը՝ լավ: Առկա է ջրմաատակարարում, էլեկտրամատակարարում, գազաֆիկացված, անհատական ջեռուցման համակարգ:
Սեփականության իրավունքով պատկանում է Սերյոժա Սուրենի Ղալումյանին: Գրավադրված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում՝ «ՏՈՒՐԻՍՏԱՍ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց: Շուկայական արժեք՝ 41,650,000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 3: - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գ. Վերին Պտղնի, Նոր թաղամասի 1-ին փ., թիվ 66 հասցեում գտնվող բնակելի տուն: Հողամասի մակերեսը՝ 0,0692 հա: Շենքի մակերեսը՝ 398,2 քմ., որից 136,9 նկուղ, քար, երկաթբետոն, վիճակը՝ միջին:
Սեփականության իրավունքով պատկանում է Արգամ Արամի Մելքոնյանին: Գրավադրված է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում՝ «ՏՈՒՐԻՍՏԱՍ» ՍՊԸ պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գին՝ 125,400,000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 4: - Շինանյութ, պատկանում է «ՏՈՒՐԻՍՏԱՍ» ՍՊԸ-ին, գտնվում է Մեծամոր համայնքի թիվ 2 մանկապարտեզի տարածքում: Մեկնարկային արժեք՝ 3,528,974 ՀՀ դրամ: Ապրանքների ցանկը կցված է սույն հայտարարությանը:

Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերի պատճենները իսկ իրավաբանական անձանց դեպքում նաև կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
բ/լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով
գ/աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի մուտքի վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը, նախավճարը և մուտքի վճարը վճարվում են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում, ՏՈՒՐԻՍՏԱՍ ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին՝ 220293281964000:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 20.07.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Ալբերտ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանին, 055-99-47-99 հեռախոսահամարով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:

Կոնտակտներ

Հեռախոս
37455994799
Էլ. փոստ
artak_martirosyan@yahoo.com
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Հովսեփ Էմին 16շ., բն. 2

Կցված ֆայլեր