ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ ՍՊԸ-ի սնանկության գործով շարժական գույքերը հրապարակային սակարկություններով /աճուրդ/ վաճառելու մասին

Հրապարակվել է: 09.07.2026, 20:29

30.01.2026թ. ժ.12.30-ին ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով հայտարարված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
28.07.2026թ. ժ.11.00-ին ՙԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5շ. 109 սենյակ հասցեում կանցկացվի պարպապան ,,ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ ՍՊԸ-ի սնանկության գործով ընկերության պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց՝ Արմեն Ռևազյանի և «Կոնտակտ Լույս» ՓԲԸ-ի կողմից «Պրիզմա Ասեթ Մենեջմենթ» ՍՊԸ-ում /,, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ,, ՓԲԸ-ի իրավահաջորդ/ գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում՝
Լոտ 1 - Սեղանի էլեկտրական սղոց «Ozcelik» 3 հատ, լոտի մեկնարկային գինն է 103.000 ՀՀ դրամ:
Լոտ 4- Սեղանի ֆրեզերային սղոց «Ozcelik» 4 հատ, լոտի մեկնարկային գինն է 108.000 ՀՀ դրամ:
Լոտ 6. Թերմո կամուրջ այլումինե պրոֆիլ հոսանքային գիծ «Greater» 5 հատ, լոտի մեկնարկային գինն է 603.000 ՀՀ դրամ:
Լոտ 9. Մետաղյա թիթեղ կտրելու հաստոց 1հատ, լոտի մեկնարկային գինն է 92.000 ՀՀ դրամ:
Լոտ 10. Մետաղյա թիթեղ կտրելու հաստոց 1 հատ, լոտի մեկնարկային գինն է 31.000 ՀՀ դրամ:
Լոտ 11. Մետաղյա խողովակների ծռման հաստոց 1 հատ, լոտի մեկնարկային գինն է 136.000 ՀՀ դրամ:
Լոտ 16. Երկաթյա պահարան 7 հատ, լոտի մեկնարկային գինն է 79.000 ՀՀ դրամ:
Լոտ 17. Գործիքների պահարան 15 հատ, լոտի մեկնարկային գինն է 31.000 ՀՀ դրամ:
Լոտ 18. Խարատային սեղան ՎՍ-1 12 հատ, լոտի մեկնարկային գինն է 54.000 ՀՀ դրամ:
Լոտ 19. Հագուստի պահարան 10 հատ , լոտի մեկնարկային գինն է 22.000 ՀՀ դրամ:
Լոտ 20. Ուղղահայաց ֆրեզերային հաստոց 675ПФ 1 հատ, լոտի մեկնարկային գինն է 113.000 ՀՀ դրամ:
Լոտ 21. Ուղղահայաց ֆրեզերային հաստոց 6Р80 1 հատ, լոտի մեկնարկային գինն է 102.000 ՀՀ դրամ:
Լոտ 22. Ունիվերսալ ֆրեզերային հաստոց 6Т10 1 հատ, լոտի մեկնարկային գինն է 113.000 ՀՀ դրամ:
Լոտ 27. Խառատային հաստոց 1Е-61ПМ 1 հատ, լոտի մեկնարկային գինն է 68.000 ՀՀ դրամ:
Լոտ 28. Սեղանի գայլիկոնման հաստոց 2М112 3 հատ, լոտի մեկնարկային գինն է 34.000 ՀՀ դրամ:
Լոտ 29. Մամլիչ ոչ ստանդարտ 3տ 1 հատ, լոտի մեկնարկային գինն է 45.000 ՀՀ դրամ:
Լոտ 30. Մամլիչ 16տ․ КО-2322Г 1 հատ, լոտի մեկնարկային գինն է 113.000 ՀՀ դրամ:
Լոտ 31. Մամլիչ 25տ․ КО-2124 1 հատ , լոտի մեկնարկային գինն է 92.000 ՀՀ դրամ:
Լոտ 32. Սրասարք ոչ ստանդարտ 2 հատ, լոտի մեկնարկային գինն է 12.000 ՀՀ դրամ:
Լոտ 33. Էլեկտրովառարան 25կվտ 1 հատ , լոտի մեկնարկային գինն է 68.000 ՀՀ դրամ:
Լոտ 34. Էլ․ Զոդման սարք ЭВ-401, 402 2 հատ, լոտի մեկնարկային գինն է 28.000 ՀՀ դրամ:
Լոտ 36. Հիդրավլիկ մամլիչ 100տ Д2430Б 1 հատ , լոտի մեկնարկային գինն է 180.000 ՀՀ դրամ:
Հաստոցները և այլ գույքերը օգտագործված են, դրանց մի մասը գտնվում են արտաքուստ միջին և միջինից վատ վիճակում, ունեն ապրանքային միջին արտադրական տեսք: Առկա գույքերի մի մասը գտնվում է ապամոնտաժված,անսարք և ոչ լրակազմ վիճակում։ Գույքերի մանրամասն նկարագրությունը բերված է «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից կատարված 20.08.2024թ. գույքի շուկայական արժեքի գնահատման եզրակացությունում:Նշված գույքերը /Լոտերը/ գտնվում են ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով/ և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով՝ ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` բացված Արդշինբանկ ՓԲԸ-ում Հ/Հ 2480100074530010 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով: Լոտին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել աշխատանքային օրերին և ժամերին ,,ԽԱՍ-ՊՐՈՖԻՏ,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին 091484005 հետախոսահամարով:

Կոնտակտներ

Հեռախոս
37491484005
Էլ. փոստ
xachaturlaw@gmail.com
Հասցե
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ 16 Փ. 80