Ա/Ձ Լևոն Կարենի Եգանյանի թիվ ՍնԴ/3518/04/24 սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

Հրապարակվել է: 11.06.2026, 12:45

30.06.2026 թվականին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում կկայանա թիվ ՍնԴ/3518/04/24 սնանկության գործով պարտապան Ա/Ձ Լևոն Կարենի Եգանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 լոտով.
ԼՈՏ 1. Լևոն Կարենի Եգանյանին սեփականության իրավունքով պատկանող NISSAN SUNNY 1.6 մակնիշի, KNMCC42H2AP759045 նույնացման համարով, 23 US 190 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոց։
Առկա են ընթացային մասերի խնդիրներ, շարժիչը ունի խնդիրներ և անկանոն է աշխատում։ Մեքենայի առաջամասը և ետնամասը վնասված են, բացակայում են աջ լուսարձակը և առջևի թափարգելը, մեքենայի վրա առկա են բազմաթիվ վնասված, քերծված, ծռմռված հատվածներ, բացված է ղեկանիվի բարձիկը, դիմապակին վնասված է։
Մեկնարկային գինը կազմում է ՝ 750 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան Ա/Ձ Լևոն Կարենի Եգանյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16048152137765 սնանկության հատուկ հաշվին։
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ ԱՆ 16.03.2020 N 116-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ, որին և մնացած այլ անհրաժեշտ փաստաթղթերին ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093607673։

Կոնտակտներ

Հեռախոս
37493607673
Էլ. փոստ
lusargsyan87@gmail.com
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 7, տարածք 3