Թիվ ՍնԴ/2934/04/20 սնանկության գործով պարտապան «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 11.06.2026, 19:24

Թիվ ՍնԴ/2934/04/20 սնանկության գործով 18.01.2021թ.-ին սնանկ ճանաչված «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի կողմից «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի /իրավահաջորդն է՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի/ առջև ստանձնած դրամական պարտավորությունների դիմաց երրորդ անձ-գրավատու Արիստակես Էդուարդի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող ք․Երևան, Տերյան փողոց, 8 շենք, 46/1 հասարակական տարածք հասցեի անշարժ գույքի 2026թ. հունիսի 08-ին, ժամը 16:00-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
2026թ. հուլիսի 09-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/2934/04/20 սնանկության գործով պարտապան «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի /դատավոր՝ Գ. Ավագյան/ 18.01.2021թ.-ի թիվ ՍնԴ/2934/04/20 վճռով սնանկ ճանաչված պարտապան «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի /ՀՎՀՀ՝ 08618056, գրանցման համար՝ 87.110.23244, գրանցման ամսաթիվ՝ 03.06.2011թ., հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սևան-Ճամբ. խճուղի 6,3կմ/թիվ-1/ Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, պարտապան «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի կողմից «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի առջև ստանձնած դրամական /վարկային/ պարտավորությունների դիմաց երրորդ անձ-գրավատու Արիստակես Էդուարդի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող ք․Երևան, Տերյան փողոց, 8 շենք, 46/1 հասարակական տարածք հասցեի անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ լոտով, ըստ կից ֆայլով ներկայացված նկարագրության և մեկնարկային գնի։
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, անշարժ գույքի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 /տասը/ տոկոսի չափով:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ «Ռենեսանս Փրոֆիթ» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402205040000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղաչկվի մշված փաստաթղթերի օրինակները: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է:

Կոնտակտներ

Հեռախոս
37441224254
Էլ. փոստ
armen.matevosyan@lawconsult.am
Հասցե
-

Կցված ֆայլեր