Թիվ ՍնԴ/3413/04/25 սնանկության գործով Լուսինե Ռուդիկի Ավետյանին գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

Հրապարակվել է: 15.06.2026, 20:47

2026թ. հուլիսի 06-ին,ժամը 12:00 –ին ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Նարեկացու 8/3 հասցեում, պարտապան Լուսինե Ռուդիկի Ավետյանի թիվ ՍնԴ/3413/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Աճուրդի է ներկայացվում՝ ոսկյա իրեր 1 (մեկ) լոտով վաճառք, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ -ում գրավադրված,որոնք գտվում են «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, Վանաձորի մ/ճ-ում։ Լոտը բաղկացած է ներքոհիշյալ ոսկյա իրերից՝
• Շղթա խաչով՝ կշիռով՝37,4 գրամ,հարգը՝ 585․
• Շղթա ՝ կշիռով՝16,3 գրամ,հարգը՝ 583․
• Շղթա ՝ կշիռով՝39,7 գրամ,հարգը՝ 583․
• Ապարանջան ՝ կշիռով՝5,6 գրամ,հարգը՝ 585․
• Մատանի՝ կշիռով՝2,93 գրամ,հարգը՝ 583․
• Խաչ՝ կշիռով՝4,8 գրամ,հարգը՝ 583․
• Խաչ ՝ կշիռով՝3,6 գրամ,հարգը՝ 583․
Լոտի մեկնարկային գինը՝ 3818000 (երեք միլիոն ութ հարյուր տասութ հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 29.06.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 (հինգ) տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային «ԱյԴի բանկ» ՓԲԸ, Վանաձորի մ/ճ, հ/հ 11810042385400, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/C4Qs/6KhZasUBF, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից::
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ՝ էլեկտրոնային փոստով artgor1957@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 091-34 43-51։

Կոնտակտներ

Հեռախոս
37491344351
Էլ. փոստ
artgor1957@gmail.com
Հասցե
ք.Վանաձոր Առափնյա 3ա/3

Կցված ֆայլեր