Հակոբ Մարգարյանին և երրորդ անձին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
2026 թվականի հուլիսի 31-ին ժամը 11:20-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Հակոբ Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին և երրորդ անձին պատկանող գույքերի աճուրդ-վաճառք։
Լոտ 1. Արմավիրի մարզ, համայնք Նալբանդյան, 1,043 հա մակերեսով հողամաս, վկ. 19102018-04-0024: Հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, հողատեսքը վարելահող: Հողամասը սահմանազատված չէ, գտնվում է ինքնահոս ոռոգման հատվածում, առկա են բերքատու պտղատու ծառեր: Դեպի հողամաս տանող հիմնական ճանապարհը խճապատ է, դաշտամիջյան ճանապարհը՝ գրունտային:
Մեկնարկային գինը՝ 4,947,000 / չորս միլիոն ինը հարյուր քառասունյոթ հազար / ՀՀ դրամ:
Լոտ 2. Արմավիրի մարզ, համայնք Նալբանդյան, 0,937 հա մակերեսով հողամաս, վկ. 28112017-04-0031: Հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, հողատեսքը վարելահող: Հողամասը սահմանազատված չէ, գտնվում է ինքնահոս ոռոգման հատվածում, առկա են բերքատու պտղատու ծառեր: Դեպի հողամաս տանող հիմնական ճանապարհը խճապատ է, դաշտամիջյան ճանապարհը՝ գրունտային:
Մեկնարկային գինը՝ 4,471,000 / չորս միլիոն չորս հարյուր յոթանասունմեկ հազար / ՀՀ դրամ:
Լոտ 3. Արմավիրի մարզ, համայնք Նալբանդյան, 0,376 հա մակերեսով հողամաս, վկ. 19102018-04-0008: Հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, հողատեսքը վարելահող: Հողամասը սահմանազատված չէ, գտնվում է ինքնահոս ոռոգման հատվածում, առկա են բերքատու պտղատու ծառեր: Դեպի հողամաս տանող հիմնական ճանապարհը խճապատ է, դաշտամիջյան ճանապարհը՝ գրունտային:
Մեկնարկային գինը՝ 1,908,000 / մեկ միլիոն ինը հարյուր ութ հազար / ՀՀ դրամ:
Լոտ 4. Արմավիրի մարզ, համայնք Նալբանդյան, 2-րդ թաղամաս, 6-րդ փողոց, թիվ 8-10 հողամաս, 0,1232 հա մակերեսով հողամաս, վկ. 14032022-04-0078: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, նպատակային նշանակությունը բնակելի կառուցապատման: Հողամասը ճանապարհի կողմից սահմանազատված է մետաղյա խողովակից սյուներով, իսկ մյուս կողմերից սահմանազատված չէ: Առկա են որոշ ծառեր, ապահովված է ոռոգման ջրով:
Մեկնարկային գինը՝ 3,017,000 / երեք միլիոն տասնյոթ հազար / ՀՀ դրամ:
Լոտ 5. Արմավիրի մարզ, համայնք Նալբանդյան, 2-րդ թաղամաս, 7-րդ փողոց, թիվ 13 հողամաս, 0,242 հա մակերեսով հողամաս, վկ. 03102018-04-0055: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, նպատակային նշանակությունը բնակելի կառուցապատման: Հողամասի վրա առկա է կիսակառույց շինություն: Շինությունը չի ստացել պետական գրանցում: Հողամասը սահմանազատված չէ, առկա է ոռոգման ջուր:
Մեկնարկային գինը՝ 1,613,000 / մեկ միլիոն վեց հարյուր տասներեք հազար / ՀՀ դրամ:
Լոտ 7. Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գյուղ Նալբանդյան, 2-րդ փողոց, թիվ 44 հասցե, 0,1722 հա մակերեսով հողամաս, վկ. 24012022-04-0013: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, նպատակային նշանակությունը բնակելի կառուցապատման: Գտնվում է գյուղ Նալբանդյանից դեպի գյուղ Նոր Արտագերս տանող հին ճանապարհի մակարդակից ցածր հարթ տարածքի վրա: Դեպի հողամաս ճանապարհը գրունտային է:
Մեկնարկային գինը՝ 1,937,000 / մեկ միլիոն ինը հարյուր երեսունյոթ հազար / ՀՀ դրամ:
Լոտ 8. Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գյուղ Նալբանդյան, 2-րդ թաղամաս, 7-րդ փողոց, թիվ 24-26 հասցե, 0,2507 հա մակերեսով հողամաս, վկ. 24012022-04-0037: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, նպատակային նշանակությունը բնակելի կառուցապատման: Հողամասը ճանապարհների երկայնքով երկու կողմից սահմանազատված է մետաղական ցանցից ցանկապատով: Առկա են պտղատու ծառեր, ապահովված է ոռոգման ջրով: Դեպի հողամաս տանող ճանապարհը մի կողմից խճապատ է, երկրորդ կողմից՝ գրունտային:
Մեկնարկային գինը՝ 3,125,000 / երեք միլիոն մեկ հարյուր քսանհինգ հազար / ՀՀ դրամ:
Գույքերի նկատմամբ գրանցված է պարտատեր «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավի իրավունքը:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Հակոբ Մարգարյանի թիվ 220096061183000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքերի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37477443822
- Էլ. փոստ
- vahnaz@mail.ru
- Հասցե
- ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ