Անդրանիկ Ալբերտի Սերգոյանի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 02.07.2026, 15:40

Անդրանիկ Ալբերտի Սերգոյանի թիվ ՍնԴ/3674/04/25 սնանկության գործով Անդրանիկ Ալբերտի Սերգոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի 02.07.2026թ. ժամը 12։30-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
30.07.2026թ. ժամը 12։30-ին Անդրանիկ Ալբերտի Սերգոյանի թիվ ՍնԴ/3674/04/25 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի Անդրանիկ Ալբերտի Սերգոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդ։ Կրկնաճուրդի են ներկայացվում հետևյալ գույքերը՝
ԼՈՏ 1 Անդրանիկ Ալբերտի Սերգոյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Կոշ հասցեում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամաս, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 04032026-02-0010 տրված 04.03.2026թ. (հին վկայական 1045618), կադաստրային ծածկագիր 02-061-0223-0010։ Հողամասի մակերեսը ըստ առկա վկայականի տվյալների կազմում է 0.198 հա. (1980 քառակուսի մետր)։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող։ Հողամասը ունի ուղղանկյունաձև տեսք և այն ոռոգելի է։ Տեղանքը հարթ է։ Այն գտնվում է Հյուսիս-Հարավ (Երևան-Գյումրի) ավտոմայրուղուց մոտ 2.8 կմ հեռավորության վրա։ Դեպի հողամաս տանող ճանապարհը գրունտային է և գտնվում է բավարար վիճակում։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 360,000.00 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2 Անդրանիկ Ալբերտի Սերգոյանին սեփականության իրավունքով պատկանող HONDA ClVlC 1.5l մակնիշի, 36ZN242 հաշվառման համարանիշի, EU1-1024888 նույնականացման համարով, 2001թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա, հաշվառման վկայագիր XB415269, թափքի տեսակը՝ հետչբեկ, գույնը սպիտակ, ղեկը աջակողմյան, շարժիչը՝ բենզինային 1.5 լիտր 105 ձ.ու., տեղադրված է գազաբալոնային համակարգ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, սրահը՝ կտորե երեսպատված։ Մեքենայի ամբողջ թափքի վրա առկա են վնասված, գունաթափված, կոռոզիայի ենթարկված հատվածներ, թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման։ Դիմացի թափարգելը գտնվում է ապամոնտաժված վիճակում։ Սրահի կտորե երեսպատումը մաշված է, առկա են պատռված հատվածներ։ Անվադաղերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում։ Մարտկոցը բացակայում է, ինչի պատճառով հնարավոր չէ նշել մեքենայի վազքը։ Շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունները բացահայտել չի հաջողվել։
Լոտ 2-ի մեկնարկային գինն է 693,000.00 ՀՀ դրամ:
Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման, սեփականության իրավունքի պետական գրանցման, գույքի տեղափոխման և հնարավոր այլ բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 23.07.2026թ. ներառյալ կարող են հայտ ներկայացնել (կցվում է ֆիզիկական անձ մասնակցի հայտի ձևը) ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտի բովանդակությունը և ներկայացմանն առնչվող հարցերը կարգավորվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով։ Հայտին կից պետք է ներկայացվեն աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերը և՝
1. ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն,
2. իրավաբանական անձանց դեպքում նրա պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
3. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները:
Եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, ապա բացի վերը թվարկված փաստաթղթերից հայտին կցվում է նաև լիազորագիրը և լիազորված անձի անձնագրի պատճենը։
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 300,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված Անդրանիկ Ալբերտի Սերգոյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2500011650920900 մինչև աճուրդի հայտ ներկայացնելը:
Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ մեկնարկային գնի աստիճանաբար բարցրացմամբ։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Այն դեպքում, երբ նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի (գրավատուի) և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հրապարակման օրվանից մինչև 23.07.2026թ. ներառյալ, նախապես պայմանավորվելով Անդրանիկ Ալբերտի Սերգոյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանի հետ, հեռ. 055 504-506:

Կոնտակտներ

Հեռախոս
37455504506
Էլ. փոստ
vahramapresyan@gmail.com
Հասցե
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 104 սենյակ

Կցված ֆայլեր