«ՇՏԱՅԱՆ» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 02.07.2026, 19:21

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.05.2026թ. հայտարարված «ՇՏԱՅԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վարկային պարտավորությունների ապահովվման միջոց հանդիսացող «Էվոկաբանկ» ԲԲԸ-ում գրավադրված շարժական գույքերի աճուրդը չի կայացել հայտատույի կողմից Լոտ 1-ի, Լոտ 5 -ի և Լոտ 7-ի արժեքները չվճարելու պատճառով։
31.07.2026թ. ժամը 14:30-ին թիվ ՍնԴ/3428/04/23 սնանկության գործով սնանկ ճանաչված «ՇՏԱՅԱՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանի կողմից ք. Երևան, Սեբաստիա 3/3 Բ մասնաշենք, 147 տարածք հասցեում կանցկացվի կանցկացվի «ՇՏԱՅԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վարկային պարտավորությունների ապահովվման միջոց հանդիսացող «Էվոկաբանկ» ԲԲԸ-ում գրավադրված շարժական գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1 - «RENAULT LOGAN 1.6» մակնիշի, 359 OV 61 հաշվառման համարանիշի, 2013թ․ արտադրության տրանսպորտային միջոցը գույնը՝ սպիտակ, VF14SREB449448471 նույնականացման համարով, թափքի վրայի ներկանյութի հաստ շերտը վկայում է, որ ավտոմեքենան տարբեր հատվածներից վթարի է ենթարկվել և վերանորոգվել, ավտոմեքենայի դիմացի և հետնամասի թափարգելները, շարժիչի ծածկոցը, դիմացի աջ անվածածկոցը, բեռնախցիկի ծածկոցը գտնվում են վնասված վիճակում, թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման, անվադողերը և անվահեծերը գտնվում են վատ վիճակում, առկա են վնասված դեֆորմացված հատվածներ, ենթակա են փախարինման, մեքենան գտնվում է միջինից վատ վիճակում /գրավադրված է «Էվոկաբանկ» ԲԲԸ-ում/ – մեկնարկային գինը – 205․893 ՀՀ դրամ,
Լոտ 5 - «CHEVROLET AVEO 4DR-S1.2» մակնիշի, 125 LU 67 հաշվառման համարանիշի, 2011թ․ արտադրության, գույնը՝ սպիտակ, KL1SF69D9BB230582 նույնականացման համարով, թափքի վրայի ներկանյութի հաստ շերտը վկայում է, որ ավտոմեքենան տարբեր հատվածներից վթարի է ենթարկվել և վերանորոգվել, թափքի վրա առկա են վնասված, կոռազիայի ենթարկված հատվածներ, բացակայում է հետնամասի թափարգելը, թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման, անվադողերը և անվահեծերը գտնվում են վատ վիճակում, առկա են դեֆորմացված վնասված հատվածներ, մեքենան գտնվում է վատ վիճակում / գրավադրված է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում / – մեկնարկային գինը 168․836 ՀՀ դրամ։
Լոտ 7 - «SKODA OCTAVIA TOUR 1.4» մակնիշի, 568 US 65 հաշվառման համարանիշի, 2009թ․ արտադրության, գույնը՝ սպիտակ, TMBDC41U3A8844182 նույնականացման համարով, թափքի վրայի ներկանյութի հաստ շերտը վկայում է, որ ավտոմեքենան տարբեր հատվածներից վթարի է ենթարկվել և վերանորոգվել, թափքը գրեթե ամբողջությամբ գտնվում է վնասված, գունաթափված և կոռոզիայի ենթարկված վիճակում, անվադողերը և անվահեծերը գնտվում են վատ վիճակում, բացակայում է դիմացի թափարգելը և աջ լուսարձակը, վնասված է դիմապակին, մեքենան գտնվում է վատ վիճակում – մեկնարկային գինը – 135․891 ՀՀ դրամ։
Լոտերը վաճառվելու են ըստ հերթականության՝ Լոտ 1, Լոտ 5 և Լոտ 7։

Կոնտակտներ

Հեռախոս
37477691699
Էլ. փոստ
babken.yekmalyan@gmail.com
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 184շ, բն 17